

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տպավորիչ հաղթանակ է տարել մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում՝ իր իշխանությունը երկարաձգելով ևս վեց տարով:
Պուտինի հաղթանակը նրա քաղաքական իշխանությունը կերկարաձգի մինչև 2024 թվական, այդ ժամանակ նա կլինի 71 տարեկան. ճիշտ այդ տարիքում է իշխանության եկել Միացյալ նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Ո՞րն է ՌԴ գործող նախագահի «երկարակեցության» գաղտնիքն ու ինչո՞ւ Ռուսաստանում չկա այլընտրանք: Թեմայի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ռուս քաղաքագետ Դենիս Դվորնիկովի հետ:




