

Վիճակագրությունը փաստում է՝ վերջին տարիներին տարեկան Հայաստանից ավելի շատ մեկնում են, քան՝ վերադառնում: Այսօր միգրացիոն հոսքերի բացահայտման հերթական զեկույցն է հրապարակվել:
Պատկերը գրեթե նույնն է, ինչ Ազգային վիճակագրական ծառայությունն է ներկայացնում իր ամենամյա զեկույցներում: Ամենաշատը մեկնում են աղքատ մարզերից՝ Շիրակից, Լոռիից ու Գեղարքունիքից:
Փոխվել է Հայաստանից մեկնելու պատճառները։ Եթե նախկինում գնում էին աշխատանք չլինելու պատճառով, ապա այժմ ավելի շատ հեռանում են արժանապատիվ աշխատավարձ չունենալու պատճառով:
Վերջին երեք տարիներին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել մոտ 44 հազար մարդ: Տվյալները ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն է ներկայացնում՝ հենվելով իրենց վերջին հետազոտության վրա, որը, ի դեպ, առաջին անգամ արվել է պետական պատվերով։
Ամեն տարի արտերկրում կուտակվում են տևական աշխատանքային միգրանտները, արդյունքում՝ ըստ Ռուբեն Եգանյանի.
Ավելի շատ տեղաշարժվում են տղամարդիկ ու աշխատանքային տարիքի անձինք: Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ տնային տնտեսություն արտերկրում գտնվող անդամ ունի, որը մեկնել ու չի վերադարձել:
Հայաստանի միգրացիոն գործընկերը, ինչպես առևտրայինի դեպքում, շարունակում է ՌԴ-ն մնալ: Ընդ որում, մեր հայրենակիցները շարունակում էին մեկնել ՌԴ, երբ անգամ ռուսական ռուբլին էր կրկնակի արժեզրկվել:
Հետազոտական տվյալները փաստում են՝ Հայաստանից հեռանում են կամ աշխատատեղերի բացակայության կամ ցածր աշխատավարձի պատճառով: ԱՎԾ տվյալները համադրելով՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը նշում է՝ մեր երկրում բարձր աշխատավարձ ստանում են չորս ոլորտներում՝ ֆինանսական, հեռահաղորդակցության, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում։ Միջին իրական աշխատավարձն այստեղ 300- 350 հազար դրամ է կազմում։
Մյուս ոլորտներում դրանք անհամեմատ ցածր են՝ միջինը 150 հազար դրամ: Նոր բացվող աշխատատեղերն էլ, որոնց մասին արդեն մեկ տարի է, ինչ կառավարությունը բարձրաձայնում է, պարզվում է ի վիճակի չեն կանխել արտագաղթը։
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մանուկյանն է պարզաբանում, թե ինչու.
2014- 2017 թ. անցկացված հետազոտության արդյունքներով՝ մարդիկ ավելի շատ մեկնում են աղքատ մարզերից՝ Շիրակ, Լոռի ու Գեղարքունիք: Այժմ նաև՝ Արարատյան դաշտավայրից:




