ԿարևորՄիջազգային

Պուտինը վերընտրվեց

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հավաքում է 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո։

Այս ընտրություններին իր քաղաքական գործունեության ընթացքում Պուտինը հավաքել է ռեկորդային քանակությամբ ձայներ, աջակցություն ընտրողներից:

Նրա օգտին քվեարկել են 54,4 միլիոն քաղաքացիներ, որն ուղիղ 5 միլիոնով ավելի է, քան 2004-ի ընտրություններին նրա ունեցած ցուցանիշները:

Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, նա ստացել է ձայների 11,8 տոկոսը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ունի 5,67 տոկոս ձայն, «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից Քսենյա Սոբչակը հավաքել է ձայների 1,67 տոկոսը, «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին՝ 1,04 տոկոս, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը՝ 0,76 տոկոս, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68 տոկոս, Ռուսական Համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը վերջին տեղում է՝ 0,65 տոկոս ձայներով:

Վլադիմիր Պուտինն ընտրվել է 6 տարի ժամկետով՝ մինչեւ 2024 թվականը:

Երեկ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններ էին, մասնակցում էր 8 թեկնածու:  Այս ընտրություններում գրանցվել է սովորականից 7 միլիոնով ավել քաղաքացիների մասնակցություն:

Կարդացեք նաև

Back to top button