Հասարակություն

Այսօր «Հաց բերողի» մահվան տարելիցն է

Այսօր «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցն է: «Հանուն Հայաստան Պետության» ճակատ նախաձեռնությունը հավաք-երթ է անցկացնում Երևանում:

Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու համար:

2016թ. նա` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել վերջիններին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը:

Արթուր Սարգսյանը կալանավորվեց, ամիսներ անց ազատ արձակվեց, այնուհետև՝ քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման ենթարկվեց ու դարձյալ կալանավորվեց: 2016թ. փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Շաբաթներ անց, առողջական խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանն, ի վերջո, ազատ արձակվեց, սակայն մահացավ 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Կարդացեք նաև

Back to top button