Հասարակություն

Օրգանների փոխպատվաստման խնդիրը` օրենսդիրում


Օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումը Հայաստանում դեռեւս կայացման փուլում է, թեեւ արդեն արվում են այնպիսի վիրահատություններ, որոնց մասին անգամ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել:

Իսկ քանի ոլորտը զարգանում է, այնքան ի հայտ են գալիս այդ բնագավառում առկա օրենսդրական բացերը:

Այդպիսի խնդիրների լուծմանն են միտված կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, որոնք պետք է արվեն համապատասխան օրենքում:

Նախագիծն արդեն ընդգրկվել է Աժ-ի առաջիկա լիագումար նիստի օրակարգ:

Երկրաշարժից հետո Սպիտակ քաղաքում ծնված Վարդանը գրեթե 10 տարի է, ինչ Հայաստանում չէ: Հայրենիքից հեռանալը ստացվեց պարտադրաբար: Դպրոցահասակ տարիքում միայնակ մեկնեց Ֆրանսիա, բայց ոչ իր եւ ոչ էլ ծնողների ցանկությամբ։

Առողջական խնդիրներն էին ստիպում դիմել այդ քայլի: Վաղ տարիքում արդեն երեխայի մոտ երիկամային անբավարարություն ախտորոշեցին։ Հանրապետությունում ամենաերիտասարդ հիվանդն էր, որ ստանում էր հեմոդիալիզ:

Դա, սակայն, այլեւս վիճակը չէր թեթեւացնում: Փոխպատվաստումն այն ժամանակ Հայաստանում կապված էր մեծ խնդիրների հետ:

Այս իրադարձություններից մինչ այսօր օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման հարցում Հայաստանի առողջապահության համակարգում էական տեղաշարժ է գրանցվել:

Անցյալ տարի նույնիսկ առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել Հայաստանում, սակայն այս ոլորտում խնդիրները դեռեւս շատ կան: Դրանցից մեկը ներկայացնում է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Մեր հիմնական խնդիրները արյան փոխադրման խնդիրներն են»:

Այժմ խորհրդարանում գտնվում է օրենքի փոփոխության նախագիծ, որը փորձելու է առաջին քայլերն անել խնդրի լուծման համար: «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն արվում են արյան դոնորության զարգացմանը նպաստելու համար եւ արյան պաշարի ապակենտրոնացման նպատակով:

Առողջապահության փոխնախարարն ասում է, որ մեկ տեղում ունենալ արյան պաշարը ձեռնտու չէ: Այն կարող է ոչնչանալ եւ վերանալ տարբեր պատճառներով: Առաջակվող նախագծով բոլոր այն կազմակերևպությունները, որոնք ունենալու են փոխպատվաստում իրականացնելու լիցենզիա, նաեւ արյան պաշարներ հավաքող եւ կուտակող կազմակերպություններ են լինելու:

Այստեղ արդեն առաջ է գալիս հասարակությանը հուզող մյուս խնդիրը։ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը խնդրի պատասխանն ակնկալում է առողջապահության փոխնախարարից:

«Ելք» խմբակցությունն առաջարկվող նախագծին առաջին ընթերցմամբ խորհրդարանում դեմ է քվեարկել: Դիրքորոշումը չի փոխվել նաեւ երկրորդ ընթերցումից առաջ: Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ իրենց մտահոգում են «շահույթի հետապնդմանն» առնչվող ձեւակերպումները: Պատգամավորի մտահոգությունները փորձեց փարատել Հակոբ Հակոբյանը:

Նախագիծը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկված է երկուշաբթի մեկնարկող ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Կարդացեք նաև

Back to top button