Հասարակություն

«Էկլեկտրոմոնտաժ Սիկորա»-ն Արմավիրում կվերամշակի աղբը

Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման չհաջողված փորձը այս տարի իրականություն կդառնա չեխ նոր ներդրողների շնորհիվ: Էլեկրոմոնտաժ Սիկորա ընկերությունը նախագծի իրականացման համար ներդնելու է 100 մլն եվրո: Աղբը տեսակավորվելու  և վերամշակվaելու է առանց բնապահպանական խնդիրներ հարուցելու:

Երկու տարի շարունակ Արմավիրում  քննարկվում է աղբի վերամշակման գործարան կառուցելու հարցը, որն իրականացվելու է  հայ-չեխական համագործակցության գործարար ծրագրի շրջանակներում:  Անցած տարի ծրագրի իրականացման  Գրինէկո-Կասե  ընկերության ներկայացուցիչները եկան Արմավիր, ուսումնասիրեցին, համաձայնություն ձեռք բերեցին և որոշեցին  մայիսից սկսել գործարանի կառուցումը, որն  անկատար մնաց:

Տարվա սկզբին նոր բանակցությունների արդյունքում  Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարանի կառուցումը ստանձնել է  Չեխիայից  «Էկլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերությունը, որի ներկայացուցիչներն արդեն 3 օր ուսումնասիրում են քաղաքի աղբավայրի տարբեր տարածքները: Արտահագուստով դիմակավորված ճարտարագետները որոշում են աղբի տեսակարար կշիռը՝  ինչ խորության վրա, ինչ խտությամբ,  ինչպիսի աղբ կա:


Աղբի վերամշակման համար ներդրողներից պահանջվում է ուսումնասիրել և տեսակավորել, ինչպես նաև  հայտնաբերել թունավոր նյութեր պարունակող աղբը, իրականացնել երկրաբանական հետազոտություն՝  աղբավայրից ընդերք ներթափանցող ջրերի վերաբերյալ:

Եվրոպացի մասնագետներն հատուկ ուշադրություն են դարձնում բնապահպանական և էկոլոգիական խնդիրներին:  «Էկլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրեն  Պետրեմ Սիկորան  հավաստիացնում է, որ նախագծի իրականացմամբ  բնապահպանական, էկոլոգիական  խնդիրներ  չեն ստեղծվի, թունավոր նյութերի և գազերի արտանետում չի լինի:

Վերլուծությունից  ու փորձագիտական եզրակացությունից պարզ կդառնա ինչպիսի տեխնոլոգիաներ են կիրառելու աղբի վերամշակման համար:


Աղբի վերամշակումից ստացվելու է էլէկտրաէներգիա, ջերմություն, նավթ: Մետաղական ջարդոնները,  որոնց մեծ մասը տրանսպորտային միջոցների կմախքներ են, կկտրրվեն, կմամլվեն և կհանձնեն մետաղաձուլարան: Չեխ ներդրողները աղբավայրը համեմատել են ոսկու հանքի հետ, որից շատ ավելի մեծ եկամուտ կստանան:  Նախատեսվել է տարեկան վերամշակել 300 հազար տոննա աղբ: Մոտավոր հաշվարկով Արմավիրի աղբավայրում 70-120 հազար տոննա աղբ է կուտակվում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ գործարանում կվերամշակվի նաև Արագածոտնի մարզի աղբը:


Նախագծի իրականացման համար նախատեսվել է 100 մլն եվրո ներդրում: Աղբարկղերը, աղբահավաք մեքենաները ներկրվելու են Եվրոպայից, աղբը տեսակավորվելու  է տարբեր աղբարկղերում: Այս նպատակով հանրության կտեղեկացվի իրազեկման տարբեր միջոցներով:

Աղբի վերամշակման գործարանի կառուցմամբ աղբից ամբողջությամբ կմաքրվեն ոչ միայն աղբավայրերը, այլև բնակավայրերը: Ներդրողները նախատեսել են ծրագիրն իրականացնել 2 տարում:

Կարդացեք նաև

Back to top button