Քաղաքական

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զորավարժություններին ներգրավված ռազմական միավորների թվով ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը բացահայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետը (ռազմական որոշակի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ նախնական ծանուցում)՝ դրանցում ներգրավված զինծառայողների և ռազմական տեխնիկայի թվի առնչությամբ»,- գրել է Բալայանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:մազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Կարդացեք նաև

Back to top button