
Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի առաջին մրցակիցն է չինացի Դին Լիրենը: Հայ գրոսմայստերը հանդես է գալու սպիտակ խաղաքարերով:
Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան մրցելու է Ուեսլի Սոյի, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, իսկ Վլադիմիր Կրամնիկը կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկին:
Մրցաշարը կավարտվի 28-ին: Այն բաղկացած է 14 տուրից: Հաղթողը նոյեմբերին կստանա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ մրցախաղ անցկացնելու հնարավորություն:




