

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի իրականացրած կրթական ծախսերի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կրթության ֆինանսական արդյունավետության գնահատական Հայաստանում չկա:
Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշել է, որ կրթական ծառայությունների մասնաբաժինը ՀՀ-ում տարեցտարի նվազում է:
Բացի այդ, նկատվում է կրթական ծառայությունների խիստ կենտրոնացվածություն Երևանում: Գնալով կրճատվում են նաև ընտանիքների՝ կրթությանը հատկացվող ծախսերը: Պատճառը կրթության որակն է:
Տնտեսագետը ոլորտում նաև ծախսերի թափանցիկության խնդիր է տեսնում, ինչը, ըստ նրա, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Աղքատության հաղթահարումն անհնար է առանց կրթության, նկատում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Իսկ կրթված քաղաքացի, ըստ նրա, կարելի է ունենալ միայն, երբ հնարավոր է գնահատել կրթության եւ կրթականի ծախսերի արդյունավետությունը։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի իրականացրած կրթական ծախսերի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կրթական ծառայությունների մասնաբաժինը ՀՀ-ում տարեցտարի նվազում է: Միևնույն ժամանակ՝ կրթական ծառայությունները, որպես բիզնես-ուղղություն, կենտրոնացած են բացառապես Երևան քաղաքում: Տնտեսագետն այստեղ մի շարք այլ խնդիրներ ևս տեսնում է:Նա կարծում է, որ դրանց լուծման համար նախևառաջ ծախսերի արդյունավետության գնահատական է պետք, ինչը չկա:
Ցուցանիշները մտահոգիչ են նաև բարձրագույն կրթության ոլորտում:
Որակից բացի, տնտեսագետը ոլորտում նաև ծախսերի թափանցիկության խնդիր է տեսնում, ինչը, ըստ նրա, կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում:
ԿԳ նախարարությունում, սակայն, տնտեսագետի հետ համաձայն չեն: ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ յուրաքանչյուր հաստատություն իր բյուջեի հաշվետվությունը ներկայացնում է իր իսկ համապատասխան կայքէջում:
Նույն սկզբունքով հասանելի են նաև բուհերի ֆինանսական հաշվետվությունները: Միայն թե, ի տարբերություն հանրակրթական դպրոցների, բուհերի բյուջեների նախագծերն ու կատարողականները մասամբ են հանրայնացված: Ամբողջական հաշվետվությունը հասանելի է միայն ԿԳ նախարարությանը:




