Քաղաքական

Հանրաքվեի մասին օրենքն ընդունվեց վիճահարույց քվեարկությամբ

Ազգային ժողովն այսօր քվեարկել է  երեկ քննարկած հարցերն  ու ավատել արտահերթ նիստի աշխատանքը: Ընդունվել են կառավարության ներկայացրած բոլոր 12 օրենսդրական փաթեթները: Դրանցից առանցքայինը կառավարության փոփոխված կառուցվածքն ու գործունեության  նոր կարգը սահմանող օրենսդրական փաթեթն էր, որին ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարակել:

Այն  ուժի մեջ է մտնելու հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը՝ ապրիլի 9-ին: Նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից, նախարարներից: Նախարարությունները նոր օրենքով 17-ն են՝ այսօր դեռևս գործող 18-ի փոխարեն:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ են քվեարկել նաև «Հանրաքվեի մասին» օրենքին, բայց այս քվերաությունը հարթ չի ընթացել:

 

12 օրենսդրական փաթեթներից հատկապես մեկի քվեարկությունն այսօր խորհրդարանական ծանոթ վեճի առիթ դարձավ. ներկաները միայն իրե՞նց, թե՞ նաև բացակա գործընկերների փոխարեն են քվեարկում:

«Ըստ տաբլոյի՝ վերջին շարքում բոլորը քվեարկել են, բայց այդ  շարքում ոչ բոլորն են ներկա: «Հանրաքվերի մասին» օրենքը սահմանադրական օրենք է»:

Սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է  պատգամավորների 3/5-ի կողմ քվեարկությունը, այսինքն ՝ 63 ձայն:  «Հանրաքվեի մասին» օրինագծի քվեարկությունից հետո լուսատախտակին հայտնվեցին 61 կողմ թիվն ու «որոշումը չի ընդունվել»   ձևակերպումը: Իրավիճակը փրկեց օրենսդրական այն նոր կարգավորումը, ըստ որի՝ գործուղման մեջ գտնվող պատգամավորները հեռակա կարգով կարող են մասնակցել քվեարկությունը:

«61 պատգամավոր կողմ է քվեարկել, պլյուս 3-ը, որ գործուղման մեջ են»,-պարզաբանեց Արա Բաբլոյանը:

«Ելք»-ը շարունակում էր կարծել, որ քվեարկության արդյունքները հավաստի չեն, խորհրդարանական մեծամասնությունը՝ պնդել, որ ամեն ինչ օրինական է:

«Այս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը, թե՞ ոչ: Որերորդ անգամ բախվում ենք այս խնդրին, երբ մեկը մյուսի փոխարեն է քվեարկում: Մի մտածեք, որ լղոզելով անցնելու է: Կարողանում եք, ապահովեք ձեր պատգամավորների քանակը, եթե ոչ, մի՛ արեք»:

«Երբ պատգամավորները դուրս եկան, դուք նոր արձագանքեցիք: Բայց նախքան այդ, երկու անգամ նայեցիք»:

«Հանրաքվեի մասին» օրենքը 12 սահմանադրական օրենքներից մեկն, է որոնց ընդունման պահանջը դրված է Սահմանադրությամբ:  Նոր օրինագիծը էական փոփոխություններ է առաջարկում հանրաքվեի ինստիտուտում:

Փոփոխություններից հիմնականը. որևէ հարցի նախագիծ հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների մեկ երրորդը, կառավարությունը, նաև՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի: Վերջինը   նորամուծություն է, որը իշխանության հիմնավորմամբ՝ քաղաքացիական մասնակցությունը ընդլայնող հնարավորություն է, ընդդիմության կարծիքով՝ մեր իրողություններում դժվար կամ իրացնելու առումով գրեթե անհնարին հնարավորություն:

Նախագիծը սահմանում է նաև, թե որ հարցերը կարող է կամ պետք է դրվեն հանրաքվեի:  Սահմանադրությունից ու օրենքի նախագծերից բացի՝ հանչավքեի կարող են դրվել նաև միջազգային կազմակերպություններին մեր երկրի անդամակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը:

Կարդացեք նաև

Back to top button