Հասարակություն

Հանրությունն ազատվեց «գլխացավանք»-ից


Կառավարությունն այսօրվա նիստում որոշվել է դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկաից հանել հորմոլ դեղերը. նշենք, որ մարտի մեկին դրությամբ որոշում էր ընդունվել, որ հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել:

Կառավարությունը իր այս որոշման վերնայումը հիմնավորում է հետևյալ կերպ՝ որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ  միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար:

 

 

Միայնակ  թոշակառու Գուրգեն պապը դեղատոմսը ձեռքին հերթական դեղն է գնում ու կռիվ տալիս նոր որոշման դեմ։ Ասում է, որ ինքն արդեն երկար տարիներ է այդ դեղն օգտագործում է, հիմա   պետք է հասնի պոլիկլիկա՝ դեղատոմս ձեռք բերելու համար: Գուրգեն պապը միակը չէ, որ բախվում է այս անհարմարության հետ:

Կառավարության՝ մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով ձեռք բերելու որոշումը իսկական գլխացավանք դարձավ մեր համաքաղաքացիների համար:

«Ռադիոլուր»-ը մինչ այս որոշման կիրառումը եղել էր դեղատներում ու ականատես եղել աննախադեպ հերթերի։ Մարդիկ դեղեր  էին գնում մի քանի ամսվա համար: Այսօր արդեն այդ հերթերը չկային, փոխարենը կային  դեղատան աշխատակիցների դժգոհությունները:

Բնակիչները պնդում էին, որ  դեղատոմս դուրս գրելն անվճար չի լինելու, քանի որ բժշկի այցելելը, թեկուզ  և ամբուլատորիայում, որոշակի «մաղարիչ» կամ «շնորհակալություն» է ենթադրում։

Կարդացեք նաև

Back to top button