

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 42-ամյա բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն այս օրերին Հայաստանում է։ Նրան այսօր հյուրընկալել է «Ռադիոլուրի» մարզական մեր մեկնաբանը։ Վիկը եկել է հայրենիք՝ հանգստանալու, զուգահեռ նպատակ ունի Հայաստանում հիմնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի պրոմոթերական ընկերություն: Իսկ մինչեւ այդ՝ սպասում է հաջորդ մենամարտի հաստատմանը:




