Քաղաքական

ՀՀ 4-րդ նախագհ ունի, առջեւում վարչապետի ընտրությունն է

Ինչ է լինելու ապրիլին՝ այն ժամանակ, երբ նոր Սահմանադրությամբ եւ նոր կառավարման համակարգի համաձայն լուծված են լինելու բոլոր հարցերը:

Սա հարց է, որը հուզում է շատերին, բայց պատասխաններն այս պահին անգամ չգիտեն ընդդիմադիրները:

Թեեւ ՀՀ 4-րդ նախագահը նոր է ընտրվել՝ ընդամենը 1 օր է, բայց շատերի մոտ առաջացել է նաեւ նոր հարց՝ արդյո՞ք երբեւէ Արմեն Սարգսյանի մոտ կառաջանա կուսակցական եւ վարչապետ դառնալու ցանկություն:

 

Նոր Սահմանադրությամբ կարեւորագույն փուլերից մեկը երեկ հաղթահարեցինք՝ խորհրդարանն ընտրեց երկրի նախագահի: Առաջիկայում նոր վարչապետ ունենալու հարցը պետք է լուծվի: Այս հարցում հանրապետական խմբակցության պատգամավորները համառ են՝ ժամանակից շուտ բացահայտումներ չեն անում, անգամ պնդում են՝ խնդիրը  կուսակցությունում դեռ չի քննարկվել:

Լցոնումների, ընտակեղծիքների եւ ընտրակառաքների մասին լուրերն այս անգամ չխառնեցին հասարակությանը: Ընտրություններից հետո ավանդական բողոքի ալիքը՝ չկա: Դրան, ըստ էության, դեռ պատրաստ չէ նաեւ խորհրդարանական ընդդիմությունը:

Բոլոր փոփոխությունները պետք է լինեն ներդաշնակ՝ համոզված է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երկրի նախագահի փոփոխությունից հետո կուսակցության համար փորձություններով լի ժամանակաշրջան չի ակնկալում:

Նախագահի այս ընտրություններում խորհրդարանական ընդդիմության բարձրացրած  թեթեւակի աղմուկին ըմբռնումով է մոտենում գեներալ Սեյրան Սարոյանը: Կարծում է՝ բոլոր քայլերը հստակ հաշվարկված են եւ խորհրդարանական ընդդիմության աղմուկը շարունակություն չի ունենա:

Գեներալ պատգամավորը, ի դեպ, վստահում է Հայաստանի 4-րդ նախագահի ծրագրային ելույթում հնչած մտքին՝ նոր ներդրումներ բերելու մասին: Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար իր ծրագրային դրույթներն ավելի հեշտ կլիներ իրականացնել, եթե նա դառնար վարչապետ։ Այս հարցն առաջացավ հենց ընդդիմադիր պատգամավորների մոտ, բայց երկու օր առաջ Արմեն Սարգսյանը ԱԺ-ում հստակեցրել է՝ չի ցանկանում դառնալ կուսակցական՝ հետագայում վարչապետ դառնալու ակնկալիքով:

Այս դեպքում անկուսակցական նախագահն ու կուսակցական վարչապետն ինչպես են հետագայում հասկանալու միմյանց ու կիսելու պատասխանատվությունը: Հարցի բանաձեւը գիտի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին երկրի ղեկավարի լիազորությունները կհանձնվեն ապրիլի 9-ին՝ ուղիղ այն օրը, երբ ավարտվելու են նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները:

Կարդացեք նաև

Back to top button