
Ազգային ժողովը կողմ քվեարկեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը:
Քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 27-ը՝ դեմ:
Հրայր Թովմասյանը պաշտոնը ստանձնեց՝ ԱԺ ամբիոնից երդվելով. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»:




