VI գումարման խորհրդարանն ընտրում է ՀՀ IV նախագահին։ Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում, ժամը 10:30-11:30: ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:










