Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների 10-րդ տարելիցը: 2008-ի այս օրը Երևանի կենտրոնում ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների դեմ բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10, վիրավորվեց մոտ 300 մարդ։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):

Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի, կմատուցվի հոգեհանգստի կարգ:




