Հասարակություն

Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագիծը՝ բուռն քննարկումների պատճառ

Թուրքիայի պետական ծառայությունները е-devlet համակարգում գործարկել է հարթակ, որը թույլ է տալիս քաղաքացիներին պարզել իրենց նախնիների ինքնությունը:

Հարթակը մի քանի օրում միլիոնավոր օգտատերեր է ունեցել: Շատերը պարզել էին, որ իրենց նախնիները հայ են:

Այդ բացահայտումները բուռն քննարկումների առարկա էին դարձել թուրքական սոցցանցերում:


«Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը աննախադեպ քայլ է համարում Թուրքիայի պետական ծառայությունների կողմից գործարկված կայքի միջոցով ընտանեկան տոհմածառի մասին տեղեկություններ ստանալը: Եթե նախկինում բնակչության և քաղաքացիության հարցերի վարչությունում ընտանիքի անցյալի ու ազգության մասին մանրամասն տեղեկություններ չէին տրամադրվում, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում միայն դատական երկարատեւ քաշքշուկներից հետո, այս տարբերակով տեղեկանքը տրամադրվում է 2 ժամվա ընթացքում:

Կարճ տարբերակ է ստուգելու, թե՞ ովքեր են եղել քո նախնիների մինչեւ 1880-ականները՝ ասում է Էստուկյանը եւ դժվարանում պատասախանել, ինչո՞ւ պետական ծառայությունների կողմից այսպես ասած «հիմա հասանելի» դարձավ անձնական տվյալների նման բազան: Պետությունը մշտապես զգայուն է եղել այդ հարցի նկատմամբ: Մարդկանց ինքնությունը բացահայտող տվյալների գաղտնիությունը Թուրքիայում դիտարկվել է որպես ազգային անվտանգության հարց՝ ասում է Էստուկյանը:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը վստահ է, որ նման ծրագրի գործարկմամբ Թուրքիայում խորացնելու է  ինքնության ճգնաժամը եւ շոկային ազդեցություն թողնելու շատերի վրա: Գործարկելուց առաջ Թուրքիայի իշխանությունները պետք է վստահ լինեին, որ ստանալու են նման արդյունք, քանի որ բնակչության կեսը չունի թուրքական ծագում՝ ասում է թուրքագետը:

Բագրատ Էստուկյանը հավելում է, որ ամեն օր իրենք զանգեր են ստանում Թուրքիայի քաղաքացիներից, ովքեր խնդրում են ստուգաբանել այս կամ այն անվան, ազգանվան ծագումը: Շատերն էլ, իհարկե, ծաղրում են, քանի որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են հայկական հետք, այդպիսի տեղեկությունը պատկերացրեք կրոնամոլ ազգայնականի համար ինչ ողբերգություն է՝ ասում է «Ակօս»-ի հայկական բաժնի ղեկավարը:

 

Տեղեկացնենք, որ այս 10-ը օրերի ընթացքում կայքի տվյալ ծառայությունից հասցրել է օգտվել ավելի քան 8 մլն մարդ, չափից դուրս ծանրաբեռնվածության հետևանքով այն առաջին օրերին դադարեցրել էր աշխատանքը, այնուհետև նորից վերաբացվել:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղյակ է համացանցային քննարկումներից եւ վերլուծելով տոհմածառային այսպես ասած ճգնաժամը նշում է.

Պոլսի մտավորական Բագրատ Էստուկյանը հավելում է, որ երկրում այսօր ինքնությունը վերականգնելու շարժում է սկսվել, անգամ սակավախոս ծպտյալ հայերն են ակտիվացել:

Կարդացեք նաև

Back to top button