Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը։

Կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդում իրենց թեկնածուներին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյան, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյան, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյան, Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյան։





