

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել սումգայիթյան ջարդերին առնչվող հայտարարության նախագիծ, որին միացել են խորհրդարանական բոլոր ուժերը:
Այն, որ այդ իրադարձություններից 30 տարի անց էլ հարևան երկրում շարունակում են սպառնալ հայերին, փաստում է, որ Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխել:
Սա հայ օրենսդիրներին ստիպում է մտածել խորհրդարանական դիվանագիտության մեջ փոփոխություններ անելու մասին . հարեւան պետության քայլերը համարժեք պատասխպաններ են պահանջում:
Փետրվարի 27 էր, 30 տարի առաջ: Կարինա Մեժլումյանը կրտսեր քրոջ հետ այդ օրը որոշել էր գնալ կինոթատրոն: Ֆիլմի ցուցադրությունը կեսից ընդհատվեցը: Սովետական Ադրբեջանի Սումգայիթ քաղաքն էր:
«Ֆիլմը դադարեցրեցին եւ դահլիճ մտան տասնյակ մարդիկ ու պահանջեցին՝ բեմ բարձրանան բոլոր հայերը: Որեւէ մեկը տեղից չշարժվեց՝ ֆիլմի ցուցադրությունը վերսկսվեց»:
Աղջիկներն այդ օրը բարեհաջող տուն հասան: Վտանգավոր զարգացումները տեղի ունեցան հաջորդ օրը, երբ Մեժլումյանների տան դուռը թակեցին մի քանի հոգի ու նախազգուշացրեցին՝ ռադներդ քաշեք Հայաստան:
«Երբ նրանք իջան, նա ով ղեկավարում էր այդ խումբը առաջին հարկում ասաց, որ չէր ուղարկել նրանց խաղաղ բանակցությունների: Հետ վերադարձեք, սպաեք, կտրեք, բռնաբարեք, ջարդեք՝ ստացված հրահանգից հետո մեր բնակարնի դուռը ջարդեցին եւ մեզ բոլորիս սկսեցին դաժանորեն ծեծել»:
Ծեծված Մեժլումյաններին փորձել են գցել պատուհանից ցած, բայց դրսում փետրվար ամիսն էր եւ սառած պատուհաններն պարզապես չենթարկվեցին ջարդարարների կամքին: Հետո արդեն ջարդարարների ուշադրությունը գրավեց հայ ընտանիքի ունեցվածքը, եւ թալանը մոռացնել տվեց թիրախներին: Հաջորդ 3 օրերին Մեժլումյանները պատսպարվել են ադրբեջանցի հարեւանների տանը, ինչն էլ փրկել է նրանց կյանքը:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը ճշտում է՝ Ադրբեջանում հայկական ջարդերի շարքում առաջինը Սումգայիթը չէր: Էթնիկ զտումները սկսվել են դեռ 87-ին՝ հայկական Չարդախլու գյուղում:
Կրկին վերհիշել եւ զայրանալ՝ սումգայիթյան ջարդերին նվիրված խորհրդարանական լսումների իմաստն այլեւս չի հասկանաում Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ամեն տարի այս օրերին նախկին պաշտոնյան «դեժա վյու»-ի տպավորություն է ստանում:
Հենց այս հարթությունում էլ պարզվում է խորհրդարանական լսումներ կազմակերպելու իմաստը՝ պարզաբանում է Աժ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:
Եվրոպական խորհրդարանը այս տարիների ընթացքում 10 հատուկ բանաձեւ է ընդունել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Դեռեւս 88-ի հուլիսին ընդունված բանաձեւում եվրախորհրդարանն արձանագրել է, որ սովետական Ադրբեջանում տեղի են ունենում հակահայկական ջարդեր Սումգայիթում եւ բռնության ակտեր՝ Բաքվում: Դեռեւս 30 տարի առաջ եվրոպական քաղաքական մարմինը կոչ է արել սովետական իշխանություններին տեր կանգնել եւ երաշխավորել սովետական Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի անվտանգությունն ու կյանքը: Միջազգային դիվանագիտական հանրությունն այսօր էլ գիտակցում է՝ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը՝ տարածաշրջանում վտանգված են խաղաղությունն ու կայունությունը, ասում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ խորհրդարանական լսումներն արդյունք պետք է որոշուման տեսք ստանա, անհրաժեշտ է, որ հստակ որակում տրվի 88-ի հայկական ջարդերին:
Բանակցային գործընթացն անհրաժեշտ է տանել այդ ուղով՝ համոզված է Հայաստանի առաջին օմբուդսմենը. Արցախը Կատալոնիայի եւ Շոտլանդիայի պես չի անկախացել, այլ պարզապես հակազդել է ցեղասպանության սպառնալիքին:




