

Ազատության հրապարակում բացվել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսը. ներկայացված են լուսանկարներ, պլակատներ, կարգախոսներ, ցուցադրվելու են տեսանյութեր, հնչելու է Շարժման շեփորը։ «Ռադիոլուրը» Ազատության հրապարակում էր մինչև ցուցահանդեսի բացումը:
«Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մեկի՝ պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ ճիշտ այն տեղում ենք, որտեղից իր խոսքով, 30 տարի առաջ սկսվեց ամեն ինչ:

«Ղարաբաղ» կոմիտեում հայտնվելը պատահական չէր՝ հետահայաց հիշում է պատմաբանը: Ղարաբաղյան շարժումից առաջ էլ զբաղվել եմ այդ խնդրով՝ ասում է ու մանրամասնում:
Պետերբուրգում ասպիրանտուրան պաշտպանելիս թեզիս թեման եղել է նաև Ղարաբաղը: Կովկասյան Աղվանքի մասնագետ եմ, որի հետ Ղարաբաղի թեման սերտ կապ ունի:
Այդ օրը, ճիշտ այս օրն ուղղակի 30 տարի առաջ, ասում է Ալեքսան Հակոբյանը, ըստ հերթականության չորրոդը պիտի մոտենար բարձրախոսին, բայց ամենատպավորիչն իր ելույթը չէր, հիշում է:

Պատմաբան Աշոտ Սարգսյանը արխիվային փաստաթղթերի հիման վրա ներկայացրել է 88-89 թվականների շարժումը՝ իր «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության մեջ: Հաղթանակը պատմաբանի համար երեք անքակտելի բաղադրիչ ունի:

Այսօր թվով շուրջ 60 լուսանկար ու պոստառ է լցնում Օպերայի հրապարակը, սրանից 30 տարից առաջ՝ ավելի քան 20.000 մարդ: Լուսանկարիչներ Ռուբեն Մանգասարյանի, Աշոտ Մուրդյանի, Զավեն Խաչիկյանի և Հրայր Բերբերյանի խոսող ու միևնույն ժամանակ լուռ վկաներն առանց խոսքերի կպատմեն շարժաման մասին:
88-ի կարգախոսներով պոստառները իրենց նույն տեղերում են՝ 2018-ի փետրվարի 20-ին:
Արամ Մանուկյանն ասում է ֆիլմեր էլ կցուցադրվեն:

Մեր խոսակցության վերջում արդեն Ալեքսան Հակոբյանը խոսեց ցանկության մասին:

Կազմակերպիչները փորձել են վերականգնել 88-ի փետրվարի 20-ը՝ հատկապես նոր սերնդին պատմելու հաղթանակներով ու բեկումներով լեցուն այդ օրերի մասին: Շարժման 30 ամյակին նվիրված նյութերի ցուցադրությունը բաց կլինի մինչև փետրվարի 22-ը:





