

Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից։ Այսկերպ է ՀՀ ԱԳՆ մեկնաբանել Բաքվի հերթական հայտարարությունը՝ իբր «հայկական սադրանքի» մասին։
«Փորձելով շեղել ուշադրությունը համանախագահների վերջին հայտարարությունից՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի քարոզիչները հայերի նոր գաղտնի, տրամաբանա-բովանդակային դիվերսիոն զենք՝ փչացած ՈՒԱԶ-իկ են հայտնաբերել։ Զենքը օպերատիվ կերպով վնասազերծվել է։ Բուռն ծափեր»,-գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրել էր իբր սահմանին սադրանք կազմակերպելու մեջ։




