

Գլխավոր դատախազությունը բացասական կարծիք ունի օրենսդրությամբ դատական սանկցիաներ նախատեսող դրույթի վերաբերյալ, բայց և ըմբռնումով է վերաբերվում դրա ընդունմանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ասել է, որ ի տարբերություն փաստաբանների՝ դատախազները բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, քանի որ բացասական մեծ հետևանքներ այդ նորմի կիրառումից չեն ակնկալում:
Գլխավոր դատախազն այսօր ամփոփել է կառույցի 2017-ի գործունեության արդյունքները, հանցավորության ընդհանուր վիճակը բնութագրող տվյալներ ու ցուցանիշեր է ներկայացրել: Լրագրողներին, սակայն, առավելապես հետաքրքել են քրեական աղմկոտ գործերի մանրամասները:
Արթուր Դավթյանը խոսել է Ալավերդու սպանության գործով զարգացումների, Մեդիալաբի խմբագրին ուղղված սպառնալիքների մասին, ասել է նաև, թե որ կետում է Մարտի 1-ի գործով նախաքննությունը:
Դատավարական օրենսգրքերում ներդրվող այն դրույթը, ըստ որի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է պատժվել դրամական տուգանքով, դատախազներին չի մտահոգում նույնքան, որքան փաստաբաններին: Բողոքի ակցիաներ դատախազները չեն անի՝ այսօր ասաց գլխավոր դատախազը , բայց նաև նկատեց՝ ի սկզբանե դատախազությունը առաջարկին բացասարաբար է վերաբերվել, բայց հիմա ըմբռնումով է մոտենում:
«Իհարկե, մենք որևէ բողոքի ակցիա չենք անի, ես մեծ խնդիր դրանում դատախազական համակարգի հետ չեմ տեսնում, որովհետև ես չունեմ այնպիսի դժգոհություններ դատախազի՝ դատարանում վարքագծի վերաբերյալ, որ բացատրեմ, որ դա էական բացասական հետևանքներ կունենա։ Հետևաբար, մենք սրան վերաբերվում ենք լիարժեք ըմբռնումով»:
Արթուր Դավթյանն ըմռնումով է մոտենում նաև Անտանգության խորհրդում գլխավոր դատախազի չընդգրկվելու փաստին: Դատելով այն գործառույթներից, որոնք ունենալու է կառույցը, տրամաբանական է, որ գլխավոր դատախազն այնտեղ չկա՝ ասում է գլխավոր դատախազը: Նա այսօր ներկայացնում էր 2017-ի գործունեության արդյուքները, հանցավորության ընդհանուր վիճակը բնութագրող թվեր ու ցուցանիշեր: Դատախազին ուղղված հարցերը, սակայն, ոչ թե վիճակագրության, այլ վերջին շրջանի աղմկարհարույց քրեական գործերի մասին էին: Լոռու մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանություն և դրան հաջորդած ձերբակալություններ: Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործն ուշագրավ է ոչ միայն վենդետա հիշեցնելու փաստով, այն կապվում է ավելի ուշ Երևանում Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության հետ, այլ նաև հանգամանքով, որ գործի շրջանակում ձերբակալված քննիչներ կան:
Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար: Այդ պաշտոնյան ձերբակալված է, բայց դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը ձեռնպահ են մնում անուն ազգանուններ ներկայացնելուց: Անմեղության կանխավարկածը չխախտելով ասեմ, որ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրված՝ այսօր ասաց գլխավոր դատախազը: Մանրամասնեց նաև, որ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քննիչը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել է այն հսկող Լոռու մարզի դատախազին, սակայն վերջինը չի հաստատել մեղադրական եզրակացությունը։
«Դատախազը տեսել է խնդիրներ գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու առումով և ուղարկել է լրացուցիչ քննության։ Դրա արդյունքում իմ կողմից քրեական գործի վարույթը վերցվել է Լոռու մարզի քննչական վարչությունից և ուղարկվել Քննչական կոմիտե՝ դրա նախաքննությունը հատուկ կարևորագույն գործերով վարչությունում իրականացնելու առաջարկով, որը բավարարվել է։ Մենք այս բացահայտումները, ըստ էության, ունեցանք Քննչական կոմիտեի ՀԿԳ վարությունում քննության արդյունքում»:
Գլխավոր դատախազն առայժմ չի հստակեցնում, թե արդյոք ձերբակալված բաձրաստիճան պաշտոնյան Լոռու մարզի քննչական վարչության պե՞տն է, թե՞ ոչ:
«Եթե նպստակահարմար գտնեինք, հաղորդագրության մեջ պաշտոնյայի անունը կնշեինք»:
Գլխավոր դատախազը վստահեցնում է, որ անկախ բարեկամական կապերից, իրականացվելու է օբյեկտիվ նախաքննություն: Օբյեկտիվ քննություն է խոստանում նաև «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառնալիքների փաստով: Քրեական գործ հարուցվել է, մեղադարանք առայժմ չի առաջադրվել:

«Նյութերի նախապատրաստման փուլում պարզվել է սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, հրավիրվել է ոստիկանություն, հարցաքննվել է եւ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Դատախազը հսկողություն է իրականացնում։ Անձը կհրավիրվի, կտա ցուցմունքներ։ Այս գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն»,- ասաց Արթուր Դավթյանը։
Մարտի 1-ի գործի վարույթը կասեցված չէ և այն կարճելու գնալու որեւէ միտում չկա՝ այս դիտարկումն էլ վերջին տարիներին բոլոր գլխավոր դատախազներին ուղղվող հարցին ի պատասխան տրվեց Մարտի 1- գործի առնչությամբ:
«Երբ հանրությանը զեկուցելու առիթ լինի կիմանաք, այսինքն՝ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձի դատի տալու խնդիր լիներ, երբ որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, բնականաբար դրանք կիրացվեին։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քնչական գործողություններ։ Որոշակի արդյունքների ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»:
2016-ին որպես գլխավոր դատախազի թեկնածու խորհրդարանում ելույթ ունենալիս Արթուր դավթյանն ասել էր, թե Մարտի 1-ի գործն իր համար առաջնահերթություն է:
Եվ մի քանի տվյալ էլ ընդհանուր վիճակագրությունից: 2017-ին Հյաստանում 20 285 հանցագործության դեպք է գրանցվել, սա մոտ 10% ավելի է 2016-ի ցուցանիշից: Դատախազության գնահատականով ՝ աճը պայմանավորված է հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման բարելավմամբ: Աճել են ոչ ծանր և լատենտային՝ այսինքն թաքնված բնույթ ունեցող հանցագործունությունը: նվազել են, ծանրերն ու առանձնապես ծանրերը:
Կա հանցագործության մի տեսակլ, որի ավելացման մասին դատախազությունը համարյա հպարտությամբ է խոսում: Խոսքը կոռուպցիոն հանցագործությունների մասին է: 2016-ին կաշառք տալու կամ ստանալու 71 դեպք է արձանագրվել, 2017-ին՝ կրկնակի ավելի՝ 163, 43 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել:
Գլխավոր դատախազն ասում է, որ 2017-ի բացահայտումները վկայել են առանձին կառույցներում կոռուպցիոն հանցագործությունների սխեմատիկ ու համակարգային բնութի մասին: Խոսքն, օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությւան Բժշկա-սոցիալական փորձաքննությունների հանձանոժողովում, Վանաձոր քրեկատարողական հիմնարկում և Հայանտառ ՊՈԱԿ-ում բացահայտումների մասին է:




