Հասարակություն

Բիթքոինը 7 հազար դոլարից նվազել է

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը՝  բիթքոինը այսօր կայացած սակարկությունների արդյունքում  նվազել է մինչև 6000 դոլար: Այդպիսով աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթը օրական կորցնում է իր արժեքի մեկ քառորդը:

Ըստ CoinMarketCap տվյալների, բիթքոինը նվազում է 25,8%-ով՝ մինչև 6.127 դոլար:

Փորձագետների կարծիքով բիթքոինի փոխարժեքը կարող է նվազել մինչև 5000 դոլարի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կարծում ենք, որ նվազում կշարունակվի, իսկ հաջորդ տեխնիկական մակարդակը կկազմի 5000 դոլար մեկ միավորի համար»,-ասել է Centtrip-ի ավագ շուկայական վերլուծաբան Մայլզ Իկերզը: Դեկտեմբերի կեսին բիթքոինի փոխարժեքը հասնում էր 20.000 դոլարի:

Կարդացեք նաև

Back to top button