Քաղաքական

Մեր ԱԳՆ պետք է սահմանում կանգնած մեր զինվորներների նման հստակ դիվանագիտական պատասխան տա Ալիեւին. ֆրանսահայ քաղաքագետ

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ հունվարի 30-ին ֆրանսահայ կազմակերպությունների կազմակերպած ընթրիքի ժամանակ իր՝ միասին Արցախ գալու հրավերին Մակրոնի արձագանքը հստակ էր:

 

Ֆրանսիայում կազմակերպված ամենամյա ընթրիքը, որին սովորաբար մասնակցում է Ֆրանսիայի նախագահը, լուրջ քաղաքական բնույթ ստացավ՝ ասաց Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ միջոցառմանը կրեց Հայոց ցեղասպանության զոհերին հիշեցնող անմոռուկի կրծքանշանն ու ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը կներառվի Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում:

Ֆրանսիայի նախագահը նաև խոսեց Ղարաբաղյան հիմնախնդրից՝ պատասխանելով Մուրադ Փափազյանի՝ միասին Արցախ գնալու հրավերին։ «Նա պատասխանեց՝ չի կարող գալ հիմա, որովհետև Ֆրանսիան համանախագահ է եւ չի կարող կողմնակալ լինել, բայց ավելացրեց՝ երբ որ խնդիրը լուծվի, ես ձեզ հետ կգամ Արցախ, ինչը նշանակում է՝ միայն հայկական Արցախ է գալու»:

Ըստ Մուրադ Փափազյանի՝ Էմանուել Մակրոնը շարունակում է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ իր նախորդների քաղաքականությունը եւ հստակորեն պատկերացնում է խնդիրը, որ Արցախը հայկական է:


Մակրոնը հայերին ասել է, թե երբ կգնա Ղարաբաղ

 

Փարիզից քաղաքագետ Կայծ Մինասյանը կարծում է, որ այսպիսով, Սփյուռքը որդեգրում է մի առաքելություն, որ զգացական հարցերից բացի, հստակ շեշտադրումներ պարունակող եւ արդիականություն ենթադրող խնդիրների շուրջ խոսի առանց  հուզականության, իսկ Հայրենիքում ունենա աջակցողներ:

«Մեր իշխանությունները կուզենք, որ ավելի աշխույժ լինեն: Մեր ԱԳՆ պետք է  սահմանում կանգանծ մեր զինվորներների նման հստակ դիվանագիտական պատասախան տա Ալիեւին: Մենք դրա կարիքն ունենք: Եթե այդպես լինի, ապա մեզ միջազգային համայքն էլ այլ կերպ կընդունի»,- ասում է:

Անդրադառնալով Ֆրանսիայում հայկական ընկերությունների անելիքներին՝ Մուրադ Փափազյանը նշեց, որ իրենց փաստաբանները շարունակելու են աշխատել Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտոմը քրեականացնող օրենքն ընդունելու համար:

Մուրադ Փափազյանը նկատեց, որ  2018-ը կարեւոր տարի է Հայաստանի եւ հայերի համար, քանի որ նշվում է հայոց պետականության վերականգնման 100-ամյակը: Այդ առթիվ Ֆրանսիայում նույնպես կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ եւ իրենք ջանալու են առիթն օգտագործել՝ խոսելու հայկական խնդիրների մասին:

Կարդացեք նաև

Back to top button