

Արևելահայերենն արդեն առանձին լեզվական կոդ ունի: «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ջանքերով արևմտահայերենը լեզվական առանձին կոդ է ստացել:
2010 թվականին արևմտահայերենը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վտանգված լեզուների քարտեզում, չնայած արևմտահայերենով խոսում են, դասավանդում, թերթեր են լույս տեսնում, գրքեր են թարգմանվում և նոր գրականություն է ստեղծվում:
2016-ի հունիսին Անի Զեյթունցյանը Լաթաքիայից եկավ հայրենիք՝ մշտական բնակության: Ասում է՝ Սիրայի պատերազմը չլիներ էլ, գալու էր: Արևմտահայրենն իր լեզուն է ու ուզում է, որ Հայաստանը դառնա արևելահայերենի ու արևմտահայրենի հայրենիքը:
Օրեր առաջ Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ Անթիլիասում տեղի ունեցավ «Արևմտահայերենի պաշտպանության հանձնաժողովի հանդիպումը»։

Վեհափառի խոսքով՝ արևմտահայրենի պաշտպանությունը համայն հայության խնդիրն է և միահամուռ ուժերով պետք է պայքարել լեզվի պահպանության համար:
«Արամ Ա. Կաթողիկոս «Արեւմտահայերէնը նահանջի մէջ է. հետեւաբար, անոր պաշտպանութիւնը, գործածութեան տարածումը ու բիւրեղացումը առաջնահերթ ու համահայկական մտահոգութիւն մըն է»:
Համացանցում արևմտահայերենով նյութերի հասանելիության համար «Վիքիմեդի Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի՝ արևմտահայերենին (ISO 639-3) լեզվական կոդ տալու ջանքերը վերջապես հաջողություն ունեցան, ասում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Սուսաննա Մկրտչյանը:
Հայաստանի անկախացումից հետո արևելահայերենը, միջին հայերենը և գրաբարն առանձին լեզվական կոդեր ստացել են, արևելահայերենը՝ ոչ: Սա մեծ հաղթանակ է՝ ասում է:
Արևմտահայերենի դիրքերը կամրապնդի նաև հանրային ռադիոն: Բազմալեզու ռադիոյում տեղ կգտնեն նաև արևմտահայերենով հաղորդումներ: Շատ շուտով Հանրայինի եթերից ամեն օր կհնչեն արևմտահայերեն լուրեր:




