Կարևոր

Արցախին նվիրված հրապարակումը՝ ռուս- ադրբեջանական դիվանագիտական աղմուկի պատճառ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն «ՌԻԱ Նովոստի»- ում հրապարակված հոդվածի առիթով, որը, ինչպես կարծում են այդ երկրի իշխանությունները, «հակաադրբեջանական» բնույթ ունի:
Խոսքը փետրվարի 25-ին գործակալության կայքում հայտնված «Լեռնային Ղարաբաղը 25 տարվա ընթացքում սովորել է չճանաչված լինել» հրապարակման մասին է : Ռուսաստանցի դիվանագետին Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդ-Գուլիևը հայտարարել է, թե հրապարակման մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կա:
Նրա կարծիքով՝ նման հրապարակման տեղադրումը Ռուսաստանի պետական տեղեկատվական գործակալության կայքում «ստվեր է գցում Ռուսաստանի գործունեության վրա որպես հայ-ադբեջանական հակամարտությունը կարգավորող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի»:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ վերջին շրջանում Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում լայն տարածում են գտել հակաադրբեջանական բնույթ ունեցող հրապարակումները:
Իր հերթին՝ Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ հրապարակման հեղինակի դիրքորոշումը չի արտահատում ռուսաստանյան պետական տեղեկատվական գործակալության խմբագրության կարծիքը: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, Վլադիմիր Դորոխինը հայտնել է Մահմուդ Մամեդ-Գուլիևին, որ նյութը հանվել է «ՌԻԱ-Նովոստի»- ի կայքէջից և գործակալության ղեկավարությունը ներկա պահին պարզում է հոդվածի հրապարակման հանգամանքները:
«Չարժե կասկածի տակ դնել պաշտոնական Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում», — հայտարարել է ռուսաստանյան դեսպանատունը:

Կարդացեք նաև
Close
Back to top button