ԿարևորՔաղաքական

Մակրոնը հայերին ասել է, թե երբ կգնա Ղարաբաղ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երեկ երեկոյան կազմակերպված ամենամյա ընթրիքին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Ռադիոլուրին» փոխանցել է, որ ընթրիքի ընթացքում բարձացվել են  ազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են Ղարաբաղյան հակամարտությանը եւ Ցեղասպանության ճանաչմանը:

 

Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքը, որին մասնակացում էին բարձրաստիճան հյուրեր՝ ի դեմս Էմանուել Մակրոնի: Ֆրանսիայի նախագահի ներկայության ապահովման համար համայնքը հրավերը փոխանցել էր ապրիլի 24-ին եւ առանց դժվարության ստացել Ելիսեյան պալատի համաձայնությունը:

Եվ արդեն երեկ հայ համայնքի ներկայացուցիչները դեմ առ դեմ զրուցել են Ֆրանսիայի նախագահի հետ, փոխանցել ազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ԼՂ հակամարտության կարագավորման, Էրդողանի վարած հակահայ քաղաքականության եւ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ «Ռադիոլուրին» փոխանցեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Նա նախ Էմանուել Մակրոնին հրավիրել է Արցախ, իր աչքերով տեսնելու երկրում ընթացող բարեփոխումները, երիտասարդների ջանասիրությունը պետականաշինության գործում, եւ ընդգծել, որ Արցախը եւ արցախցին տարբերվում են Ալիեւի կողմից ներկայացվող ագրեսորից:

«Չընդունեց իմ հրավերը, ավելացնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից է, ու ցանկանում է դրական լուծում գտնել, եւ հավելեց, երբ որ լուծվի խնդիրը, ինքը կայցելի Արցախ: Այսինքն՝ ի՞նչ, ես չեմ կարող գնալ Արցախ, ուր ադրբեջանական իշխանություն կա: Նախագահը նշում է, ասելով, որ  Արցախի կարգավորմանը միայն հայկական լուծում պետք է տրվի, միայն հայկական իշխանությամբ»:

Մուրադ Փափազյանը նաեւ փոխանցեց, որ համանախագահ Արա Թորանյանի հետ Էմանուել Մակրոնին կոչ են արել դատապարտել Թուրքիայի իշխանությունների կողմից հնչող սպառնալիքները եւ գործողություններն ընդդեմ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերին, որին ի պատասախան Մակրոնն ասել է.

«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք տանում ենք այդ պայքարը՝ հիշելով և հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման օր ավելացնելով: Երկրի օրենսդիրներն  այդ հարցին կանդրադառնան առաջիկա ամիսներին: Ես Էրդողանին ասել եմ այն ամենը, ինչ կա: Մեր արդյունքն այս պարագայում մի շարք լրագրողների ազատ արձակումն է: Թուրքիայի հետ երկխոսության վերաբերյալ բազմաթիվ լավ հիմնավորված կասկածներ կան, սակայն իմ կարծիքով արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ուղերձը դատարկության մեջ ուղղված խոսք չէ»:

Ամենամյա ընթրիքին ներկա է եղել եւ Թուրքիայի Մեջլիսի հայազագի պատգամավոր Կարո Փալայնը, ում ներկայությունը, ըստ հայակական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահի, պատահական չէր; Մակրոնը ջերմորեն ողջունել է Կարո Փայլանին՝ հիշատակելով անհավասար պայմանները, որոնցում վերջինս բարձրացնում է իր ձայնը, և նշել, որ դա շատ ավելի կարևոր է, քան ամպագոռգոռ հայտարարությունները:

«Փարիզի քաղաքապետը շքանշան հանձնեց Կարո Փայլյանին: Նաեւ կարողացավ զրուցեց Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք համոզված ենք, որ Կարոն վտանգի տակ է, եւ երեկվա մասնակցութունը ընթրիքին կարող է փրկել իրեն։ Կարո՞ղ է, վստահ չեմ»:

Փարիզից քաղաքագետ Կայծ Մինասյանը ամբողջացնելով եւ կարեւորելով հանդիպման շեշտադրումները՝ «Ռադիոլուրին» փոխանցեց, նախ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի նախագահ Մակրոնը բանակցային գործընթացի նրբություններին չի անդրադարձել է, սակայն կրկին պնդել է, որ Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով, եւ ասել, որ հույս ունի մի օր ասել, որ կարգավորել են հակամարտությունը:

Իսկ ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոտնահարման հարցերում խոստացել է հարցը պահել Թուրքիայի նախագահի հանդիպման օրակարգում: Ըստ Մինասյանի, այսօր զգացական հարցերից բացի, պետք է հստակ շեշտադրումներ պարունակող եւ արդիականություն ենթադրող խնդիրների շուրջ խոսել, առանց  հուզականության։ Մենք Սփյուռքում պետք է այդ առաքելությունը որդեգրենք, որն արդեն իսկ ուրվագծվեց երեկ, իսկ Հայրենիքում ունենանք աջակցողներ՝ ասում է քաղաքագետը:

«Մեր իշխանությունները կուզենք, որ ավելի աշխույժ լինեն: Մեր ԱԳՆ պետք է  սահմանում կանգանծ մեր զինվորներների նման հստակ դիվանագիտական պատասախան տա Ալիեւին: Մենք դրա կարիքն ունենք: Եթե այդպես լինի, ապա մեզ միջազգային համայքն էլ այլ կերպ կընդունի»:

Ըստ Կայծ Մինասյանի, նման ընթրիք այսօր Ֆրանսիայում չեն կարող կազմակերպել ազերի կամ թուրք համանքների ներկայացուցիչները: Ֆրանսահայ համայնքն ուժեղ է, քանի որ ֆրանսիացիները եւ հայերը նույն մշակույթի կրողներն են։

Կարդացեք նաև

Back to top button