Սպորտ

Կառավարությունը հրաժարվում է սանկցիաներից, բայց ժամանակավոր

Դատավորը պատասխանատվության կենթարկվի, եթե  նրա կայացրած որոշման պատճառով պետությունը պարտվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Այս դրույթը պատգամավորների առաջարկով տեղ է գտել առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքում, փոխարնեը նախագծից հանվել է  դատական տուգանքներ նախատեսող վիճահարույց  դրույթը:

Կառավարությունը ոչ թե հրաժարվել է այս նորմից, այլ որոշել է դրա կարգավորումը տեղափոխել այլ հարթություն: Այս ու այլ հարցեր այսօր բուռն քննարկումների առիթ են դարձել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի՝ մի քանի ժամ տևած  նիստի օրակարագային հարցերից  մեկի  ժամանակ բանավեճ ծավալվեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի,  հանձնաժովողի նախագահ Հրայր Թովմասնյանի ու ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի միջև: Իրավիճակի նրբությունն անմիջապես  արձանագրեց ընդդիմության ներկայացուցիչը:

Միհրան Պողոսյանը փոփոխություն էր առաջարկում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, առաջարկում էր  արգելանքից գույքը հանելու օրենսդրորեն ամրագրված հիմքերի ցանկը  լրացնել ևս մեկով: Արդարադատության նախկին նախարարները նպատակին կողմ էին, բայց առաջարկը լրամշակելու կարիք էին տեսնում:

Նախագծի քննարկումը հետաձգվեց, բայց մի  իրավիճակ էլ բացահայտեց: Նույն օրենքի  այն դրույթը, որ  քաղաքացու աշխատավարձն  ու  մյուս եկամուտները  կարող են  արգելադրվել են միայն  ունեցած պարտավորության չափով, մի քանի տարի առաջ է ընդունվել: Բայց որ լիարժեք չի գործում,  Էդմոն Մարուքյանը բացահատել է վերջերս ՝ ավտոմեքենանան վաճառելիս:

Նախկին գլխավոր հարկադիրի պարզաբանումից պարզ դարձավ, որ  խնդիրը բանկերից մի քանիսում է:

Իսկ քննարկման գլխավոր թեման երկրորդ ընթերցմամբ ներկայացվող  Դատական օրենքսգրի նախագիծն էր: Առաջաին ընթերցումից հետո  կառավարությունը մի քանի էական փոփոխություններ է արել. մասնավորապես, նախագծից հանել է փաստաբանների նկատմամբ տուգանք նախատեսող դրույթը:

Սա նախագծի վիճահարույց կետերից մեկն էր և հարուցել էր հատկապես փաստաբանների դժգոհությունը: Դավիթ Հարությունյանն այսօր ասաց, որ կառավարությունը  հրաժարվել է սանկացիաների խնդրահարույց դրույթից,  բայց ոչ թե ընդհանրապես,  այլ  հարցի կարգավորումն այլ հարթություն տեղափոխելու նպատակով:

«Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ մենք որոշեցինք դատական տուգանքը հանել Դատական օրենսգրքից՝ տեղափոխելով այն դատավարական օրենսգրքեր: Բանն այն է, որ նմանատիպ միջոցները, որոնք իհարկե, կոշտ միջոցներ են, կարող է պատահի՝ պրակտիկան ցույց տա, որ մենք այդտեղ պետք է լրացուցիչ որոշակի մեխանիզմներ ներդնենք, ինչը սահմանադրական օրենքի մակադրակով կարգավորելու դեպքում շատ ավելի դժվար կլինի, քան եթե դա կարգավորենք դատավարական օրենսգրքերով»:

Դատական օրենսգրքի նախագծում ավելացել է մի կարևոր դրույթ, ըստ որի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են դառնում նաև ՄԻԵԴ որոշումները կամ դրանցով արձանագրված խախտումները: Դատավորը պատասխանատվության կենթարկվի, եթե  նրա կայացրած որոշման պատճառով պետությունը պարտվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մինչև ՄԻԵԴ հասնելը, սակայն,  գործն անցնում է ներպետական բոլոր ատյաններով, որ ատյանի դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի:  Առաջարկի հեղինակ Գևորգ Կոստանյանի պարզաբանմամբ՝ այդ որոշումը  դատական խորհրդինն է:

«Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու է նաև բոլոր այն դեպքերում, եթե արձանագրվեց նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, այն հայտնաբերումից մեկ տարվա ընթացքում: Ինքնին միջազգային դատարանի որոշումը հիմք չի դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, բայց հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար»:

Դատական օրենսգրքի նախագիծը դրական եզրակացությամբ տեղափոխվեց հաջորդ՝ լիագումար նիստի  քննարկման փուլ: Փոխարենը բացասական եզրակացություն ստացավ Ելքի առաջարկը էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցի վերաբերյալ:

Հանձնաժողովի անդամաների մեծամասնությունը կարծում է, որ Փաշինյան-Գեղամյան միջադեպը  էթիկայի հանձնաժողով ձևավորելու բավարար հիմք չէ: Միջադեպը գրանցվել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, ԱԺ միջանցքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գեղամյանը բռունցքով հարվածել է իրեն: Գեղամյանը  հերքել էր Փաշինյանի հայտարարությունը:

Կարդացեք նաև

Back to top button