
ՀՀ ԱԳ նախարարն այսօր ամփոփել է Հայաստանի արտաքին քաղաքական անցած տարին, պատասխանել նաև լրագրողներին առավել հետաքրքրող հարցերին, բնականաբար անդրադարձել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանն ու ՀՀ-ԵՄ գործակցության հարցերին:
Ալիևին էլ առաջարկել է հրավիրել այս տարի Հայաստան՝ մասնակցելու մեր երկրում նախատեսված տոնակատարություններին ու ծանոթանալու Հայոց պատմությանը:
ՀՀ-ԵՄ ընդլայնված ու համապարփակ համաձայնագիրը մեծ ձեռքբերում է ՀՀ-ի համար և այսօր արդեն աշխատանք է տարվում այդ փաստաթղթի վավերացման ուղղությամբ։
ՀՀ աշխատում է, որ այն վավարացվի մինչև ապրիլ՝ հայտարարեց Էդվարդ Նալբանյանը. «Կարծում են, որ այն հեշտությամբ կվավերացվի նաև այլ երկրների կողմից, կարող է ժամանակավոր սկսել մեր վավերացումից հետո, հնարավոր է մայիսին»:
Լրագրողներն անհանգստացած են Բաքվին ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարման հարցով: Նախարար Նալբանդյանի կարծիքով, այս թեման միտումնավոր է շրջանառվում:
«Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի՝ ներառյալ նաև օգտագործելով այն հնարավորությունները, որոնք տրամադրվում են, բխում են մեր դաշնակցային հարաբերություններից Ռուսատանի հետ»։

Այդ հարցում բազմիցս անդրադարձել են ՀՀ նախագահը և ԱԳՆ-ն ու պարզաբանումներ արել՝ ասաց Նալբանդյանը՝ հստակեցնելով, որ ՀՀ անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի:
Վերջերս ՌԴ ԱԳ նախարարն Սերգեյ Լավրովը, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորումից, նշել էր խնդրի փուլային տարբերակով լուծման մասին, ինչին ի արձագանք ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության նախարարը հիշեցրեց, որ միջնորդները բազմիցս հայտարարել են, որ խնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների ու տարրերի հիման վրա, որ ներկայացված են ամբողջական փաթեթով:
Ալիևը վերջերս շատ է խոսում, որ պետք է տրամաբանական բանակցությունների անցնել: ՀՀ ԱԳ նախարարն այս առումով խորհուրդ տվեց լուրջ չընդունել Ալիևի հայտարարությունները: Նրանց խոսքերում պետք չէ տրամաբանություն փնտրել, եթե անգամ նրանք օգտագործում են տրամաբանություն եզրույթը՝ ասաց:
«Վարկաբեկիչ չէ, որ գնում ասում են, թե այսքան տարի անտրամաբանական բանակցությունների են մասնակցել: Դա չի համապատասխանում ՄԽ հայտարարություններին»:
Ղարաբաղյան խնդրում ստանձնած պարտավորությունների կատարման հարցում անպարտաճանաչ է Բաքուն: Կասպրշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը ՀՀ-ն միշտ կողմ է եղել, այն կնպաստի լարվածության նվազեցմանը, ևս այդ մասին ևս մեկ անգամ խոսվել էր նաև Կրակովում: Սակայն առաջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիեննայում, սակայն Ադրբեջանը բազմաթիվ խոչընդոտներ էր առաջ բերում.

«Կրակով սկզբունքային որոշում եղավ մեկ քայլ առաջ անել և 7 ով ավելացնել թվաքանակը: Դրա մասին Բաքուն դեռ լռում է, այդ մասինասել է ՀՀ և միջնորդները Առաջիկայում ՄԽհամանախագահմները կլինեն տարածաշրջանում և տեսնենք թե ինչ առաջընթաց կլինի հուսով ենք հետքայլ չի անի Բաքուն»:
Հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին խոսվում է վերջին 8-9 տարում, սակայն նորից Բաքուն է, որ հետ է կանգնել այդ գործընթացից և հարցը մնում է օրակարգում, ապագայում հույս ունենք, որ հնարավոր կլինի հետաքննության մեխանիզմներ ներդնել, դա կանխարգելիչ գործիք կարող է լինել և ոչ միայն հետաքննող՝ ասաց նախարարը:
Հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչման հարցում նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ տարի վերջնաժամկետ էր սահմանել այս տարվա գարունը, ինչից հետո այդ փաստաթղթերն առ ոչինչ կհամարվեն: Թեմային անդրադառնալով՝ Նալբանդյանը նշեց, որ դրանից կտուժի միայն Անկարան:
«Եթե որևէ մեկը պետք է տուժի, դա Հայաստանը չէ: Նշված ժամկետներում մեր դիրքորոշումը հայտնի կդարձնենք»:
Երբ կարող է Հայաստանը Աբխազիայով կամ Հարավային Օսիայով այլընտրանքային ուղիներ ունենալ բեռնափոխադրումների համար, ինչի մասին նախորդ տարի հայտարարեց Վրաստանի վարչապետը:
Այս հարցում դեռ սպասել է պետք: Սա նուրբ հարց է, եթե գործընթացը եզրափակիչ փուլ հասնի ՌԴ ու Վրաստանը լրացուցիչ կհայտարարեն՝ ասաց:




