
Այսօր ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Սարգսյանը տարածքը լքել է ետնամուտքով, լրագրողները նրա հետ հանդիպել չեն կարողացել:
Այնուհետեւ ՀՅԴ բյուրոյում նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպումը լրագրողների հետ զրույցում Սարգսյանն ասել է, որ հանդիպելու է բոլոր կուսակցությունների հետ, որ ներկայացված են ԱԺ-ում, նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ:
«Դրանից հետո կկայացնեմ իր որոշումը: Վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո իր դիրքորոշման մեջ հստակություն է մտել:




