ԿարևորՀասարակություն

«Իրավաբան 24». ինչ է առաջարկում ծառայությունը


Եվրոպական իրավաբանական ծառայությունն այսօր բաց դռների օր է հայտարարել: Ծառայության մասնագետներն  անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել քաղաքացիներին:

Ծառայության գրասենյակում այսօր եղել է նաև իմ գործընկերը ու փորձել հասկանալ ՝ ինչ հարցերով են դիմում քաղաքացիներն իրավաբաններին ու ինչ են ակնկալում նրանցից:

Եվրոպական իրավաբանական ծառայություն կամ իրավաբան 24: Կազմակերպության անդամներն ասում են  Հայաստանում նոր բնույթի իրավաբանական ծառայություն են առաջարկում: Հիմնականում խորհրդատվություն, որը, սակայն, հասանելի է  տարվա մեջ 365 օր,  օրական՝ 24 ժամ:

Շուրջօրյա հեռակա իրավաբանական ծառայությունը  տրամադրվում է հավաստագրերի հիման վրա, որոնք քաղաքացիները ձեռք  են բերում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար:

«Մեր առաջնային նպատակը քաղաքացիներին օգնելն է, որ ոչ միայն իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին, այլ նաև կարողանան լիարժեքորեն պաշտպանել իրենց  իրավունքները»:

Կազմակերպության իրավաբաններից Էրիկ Ալեքսանյանն ասում է ՝ հավաստագրերը տարբեր փաթեթներ են  ներկայացնում՝ ըստ  ներառած ծառայությունների քանակի ու որակի:

«Հիմնականը  խորհրդատվության տրամադրումն է, բայց բացի դրանից տրամադրում ենք այլ ծառայություններ՝  հայցադիմումների,  բողոքների կազմումից մինչև դատարանում քաղաքացիների ծահերի պաշտպանություն»:

Կազմակերպությունն այսօր բաց դռների օր էր հայտարարել՝ որոշելով տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն: Ծառայության մասնագետներին այսօր կարող էին դիմել այն քաղաքացիները, որոնք կազմակերպության հավաստագրեր ձեռք չեն բերել, բայց այս կամ այն խնդորվ իրավաբանական օգնության կարիք ունեն: Նրանցից մեկն, օրինակ,  Արմենն էր, ում հետ զրուցեցի գասենյակից դուրս գալիս:

«Խորհրդատվության մասին պատահական իմացա, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց, գիտեր, որ ինձ խորհրդատվություն է անհրաժեշտ որոշակի հարցերով: Լավ միջոց էր, քանի որ ես պատկերացում կազմեցի, թե ինչպես են աշխատում»:

Կազմակերպության մասնագետներն ասում են՝ մարդիկ իրենց դիմում են  տարաբնույթ հարցերով ՝ թե քաղաքացիական, թե վարչական , թե քրեական իրավունքի խնդիրներով:  Ընդհանուրի մեջ քաղաքացիական գործերի մասնաբաժինն ավելի  մեծ է ՝ ասում է ծառայության բանկային իրավունքի և պայմանագրային հարաբերությունների բաժնի ղեկավար Իրինա Դանիելյանը:

«Քաղաքացի- բանկ հարաբերություններում խնդիրները շատ են, քանի որ ամեն քաղաքացի գոնե մեկ բանկի հետ առնչություն ունի: շատ են դիմում նաև ԴԱՀԿ-ի հետ կապված հարցերով»:

Իսկ քրեական իրավունքի մասով կազմակերպության երկամյա գործունեությունը բերել է այն եզրահանգման, որ ավելացել են անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները , կամ եթե անգամ վիճակագրորեն դրանք չեն ավելացել, ապա մարդիկ սկսել են ավելի հաճախ խորհրդատվության կարիք ունենանլ  հենց այդ հարցերով:

Իրավաբանների  խորհրդատվությունը սկսել է ավելի շատ պետք գալ նաև ընտանեկլան հարցերը պարզաբանելիս: Կազմակերպության մասնագետներն ասում են, որ ըստ իրենց վիճակագրության, մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել իրավաբաններին ՝ ամուսնալուծությունների, երեխաների խնամքի ու ալիմենտային պարտավորությունների վեճերը լուծելիս:

Կարդացեք նաև

Back to top button