Հասարակություն

Ինչ «արժե» հանրային վայրում ծխելը

Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծ, որով կկանխարգելվի կամ կնվազեցվի  ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցությունը:

Սահմանվում է, որ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը կարգելվի փակ տարածքներում, հասարակական վայրերում:

Ծխելու համար կսահմանվի տուգանք 50 000-ից մինչև  700.000 դրամի չափով:

 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրինագիծը:

Աղյուսակում ներկայացված են հասարակական վայրերում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար սահմանվող որոշ տուգանքի չափերը: Այսպես, օրինակ, մեքենայում ծխելու համար նախատեսվում է տուգանք 50 000, տրանսպորտում՝ 100 հազար, վերելակում, գրասենյակում կամ սրճարանում 250 000 դրամի չափով: Տուգանքները հասնում են մինչև 700.000 դրամի:

Նոր նախագիծն ու տուգանքների չափսերը մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես համացանցում: Տարբեր օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել, որոնց հետևել են նույնքան բուռն մեկնաբանությունները:

        Բաբկեն Թունյան — Ինձ ամենաշատը հետաքրքրում է էս հարցը՝ եթե ես իմ գրասենյակում ծխեցի, ինձ ո՞նց են տուգանելու (ոնց են իմանալու, ոնց են հաստատելու, ով ա դա անելու): Կարելի է ցանկացած օրենք ընդունել, բայց դրա կիրարկումը ապահովելու մեխանիզմներ պիտի լինեն։ Եթե կան, ասեք՝ իմանանք։

Բազմաթիվ հումորային մեկնաբանություններին ի պատասխան Թունյանը հավելել է.

Չէ, լուրջ։ Ի՞նչ իմաստ ունի ընդունել մի օրենք, որի կատարումը տեխնիկապես անհնար ա ապահովել

Սամվել Մարտիրոսյան — Հայաստանում հեղափոխությունը անելու են աջ ղեկ քշող, ծխող, գարդասիլից զզվող տղամարդիկ:

 Ֆեյսբուքյան գրառումների տակ կարելի է հանդիպել ամենատարբեր մեկնաբանությունների՝ հաճախ բանավեճերի վերաճող: Ի վերջո իրավաչափ են  նախագծի դրույթները, թե՝ ոչ և ինչպես պետք է օրենքի կիրառումը վերահսկվի, հետաքրքրվեցինք իրավաբան Լիլիթ Սարգսյանից։ Նա անձամբ է ներկա եղել նախագծի քննարկմանը:

Թե ինչպես է նախագծի հեղինակը՝ առողջապահության նախարարությունը պատկերացնում վերահսկողությունը և առհասարակ ինչով է պայմանավորված նման խիստ մոտեցումը, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց:

Կարդացեք նաև

Back to top button