Հասարակություն

Աղի բլիթ պետք է ուտել այսօր երեկոյան

Սիրո արագահաս բարեխոս սուրբ Սարգսի տոնը  բացի եկեղեցական ծեսից նաև ժողովրդական ավանդույթ է, որի տոնակատարությանն անհամբերությամբ սպասում են երիտասարդները, հատկապես՝ սիրահարները:

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր:

Այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս սրբի տոնը նշվելու է հունվարի 27-ին, ուստի աղի բլիթ պետք է ուտել այսօր երեկոյան: 

 

Սկզբունքորեն Սուրբ Սարգսի տոնը հայոց պատմոթյան մեջ ամենաժողովրդական, սիրված տոներից է։ Սուրբ Սարգսի հետ կապված որոշ ծեսերից ամենից հայտնին աղի բլիթի պատմությունն է, որն ուտում են ուրբաթ լույս շաբաթ գիշեր։ Սիրահարները կամ չսիրող, սակայն ամուսնանալ ցանկացող երիտասարդները աղի բլիթ են ուտում՝ երազում իրենց երկրորդ կեսին տեսնելու նպատակով։

Ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանն նշում է, որ ինչպես ցանկացած տոն, Սուրբ Սարգսի տոնի հիմքում եւս նախաքրիստոնեական շերտեր կան և մշակութային ժառանգումը պետք է հստակորեն տեսնել:

Սակայն պետք չէ այդ տոնին քրիստոնեական քղամիդ հագցնել, դա պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Ըստ մասնագետների, տոնի նախապատրաստական ընթացքին ներգրավված են եղել հիմնականում տան մեծահասակները:

Մշակութաբան Հալեպ Պետրոսյանի թվարկածներից մեզանում առավել պահպանվել է աղի բլիթ ուտելու ավանդույթը։ Ինչպես պատրաստել աղի բլիթ: Բաղադրիչները քիչ են՝ 1 բաժակ ալյուր, 1 ճգ աղ եւ ջուր: Խառնել եւ պատրասատել պինդ խմոր: Բաժանել փոքրիկ գնդերի՝ ըստ ցանկությամբ ձեւավորել եւ թխել: Մենք փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք՝ պարզելու՝ պահպանվե՞լ է արդյոք ավանդույթը, եւ հավատո՞ւմ են երիտասարդները աղի բլիթին, պատրաստվում են այս գիշեր ուտել:


Հոգեբանական տեսանկյունից մասնագետները նշում են, որ աղի բլիթ ուտող 100 հոգուց միայն մեկն է երազ տեսնում: Ոչ թե վերևից է նշան գալիս, թե ում հետ ես ամուսնանալու, այլ տեսնում ես՝ ում հետ, ինչ տիպի մարդու հետ կուզեիր ամուսնանալ: Ցանկացած գործում՝ հաջողության մեծ մասը համոզվածության մեջ է, որ լինելու է ու լավ է լինելու՝ ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը:

Կարդացեք նաև

Back to top button