Քաղաքական

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերելու Սիրայի տարածքից

Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության ռմբակոծման փաստերն ու Թուրքիային կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ բախումներից ու հարձակումներից և զորքերը դուրս բերել Սիրայի տարածքից։

Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրատների և Լիբերալների քաղաքական խմբի անունից հայտարարել է, որ միանում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի այն կոչին, որով առաջարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել։ Միաժամանակ Մարուքյանը կոչ է արել նաև միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել հերթական հումանիտար աղետը կանխելու և Սիրիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանության համար։

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/1789197351151984/

Կարդացեք նաև

Back to top button