


Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «ԵԼՔ» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երթը՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով։


Կազմակերպիչները երթով շարժվել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ մեկնարկը տալով Մոսկվա կինոթատրոնի հրապարակից:

Քաղաքական ակցիայի օրակարգի մյուս հիմնական թեման Հարկային օրենսգիրքն է, որով բարձրանում է միջին խավի հարկային բեռը. 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ՝ նախկին 26 տոկոսի փոխարեն:


Թեեւ 150 հազարից պակաս աշխատավարձերի դեպքում եկամտահարկը նվազել է մոտ երկու տոկոսով։





