

Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում մտավախություններ կան՝ կապված ՀՀ-ԵՄ ստորագրված պայմանագրի կատարման հետ: Այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հապաղումը, ըստ որոշ գնահատականների, կարող է հանգեցնել նրան, որ հիասթափություն առաջանա ո՛չ միայն Հայաստանի ներսում, այլ նաեւ ԵՄ շրջանակներում:
Փորձագիտական եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների որոշ գնահատականների համաձայն՝ ԵՄ-ում նախաձեռնություն սպասում են Հայաստանի կողմից եւ ակնկալում, որ արդյունքում չի ուշանա «ճանապարհային քարտեզը», որը ցույց կտա, թե ինչպե՞ս է մտադիր առաջ շարժվել Հայաստանը:




