
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/250213MAK.mp3
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Հազարամյակի հռչակագրի» համաձայն ՄԱԿ- ը ձեռնամուխ է եղել հազարամյանի զարգացման նպատակներ 2015թվականից անդին ծրագրի մշակմանը: Այս նպատակով լայնածավալ քննարկումներ են սկսվել Երևանում և Հայաստանի 5 մարզում, որտեղ ներգրավված են են հասարակության տարբեր շերտեր:
«Հազարամյակի զարգացման նպատակներ- 2015 թվականից անդին» ծրագրի գերակայության որոշման նպատակով Արմավիրի մարզում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հասարակական քննարկում էր կազմակերպել: Հայաստանը ընդգրկվել է այն 50 երկրի շարքում, որտեղ այսօրինակ խորհրդատվություններ են իրականացվում:
Քննարկմանը մասնակցեցին տարբեր ոլորտների մասնագետներ, ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսինքն` ներգրավված էր քաղաքացիական հասարակությունը, որոնք ներկայացրել են իրենց կարծիքները քննարկվող թեմաների շուրջ:
Հասարակության լայն խմբերում ներկայացվում են 5 ուղղությամբ քննարկվող թեմաներ,
1- անհավասարություններ, այս ենթախմբում կանայք են, հաշմանդամներ և երեխաներ,
2 –առողջապահություն,
3- աճ և զբաղվածություն,
4- պարենային անվտանգություն,
5-շրջակա միջավայրի պահպանում և կայուն զարգացում։
Արմավիրում օրակարգային քննարկումները ծավալվեցին շրջակա միջավայրի պահպանման և կայուն զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության վերաբերյալ: Կարծիքների հիման վրա փորձելու են որոշել 2015 թ-ից հետո երկարաժամկետ գերակայութնունները, որոնք հաշվի են առնվելու ՄԱԿ-ի կողմից ընդհանուր համաշխարհային գերակայություններ որոշելուց:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները յուրաքանչյուր սեղանի շուրջ գրառում էին փոխանակված մտքերն ու այն հրապարակում, որն էլ որոշիչ էր խնդրի լուծման հարցում: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը զրույցը վարողներից էր և ներկայացրեց քննարկման ընթացքը։
«Բնապահպանության մեջ պետություն- մասնավոր համագործակցության սցենարում, պետք է լինի ոչ միայն շահույթ հետապնդող մասնավորը, այլ պետք է լինի բնապահպանական խնդիրներով զբաղվողն ու այդ խնդիրները բարձրաձայնողը, այսինքն` եռակողմ բանակցային մոդել պետք ե ընտրվի, որտեղ և մասնավորը, որն ըստ էության ռեսուրսներն օգտագործողն է, և պետությունը, որը այդ ոլորտը կարգավորողն է, և բնապահպանները մեկ սեղանի շուրջ համաձայնության գան և երկրի համար օպտիմալ լուծումների գնան, ոչ թե ռեսուրսները օգտագործելով բնությանը երկարաժամկետ վնաս հասցնեն»։
Թեմայի քննարկման ընթացքում կարևորվեց շրջակա միջավայրի վերաբերյալ բնակչության անտեղյակությունը: Իրազեկման պակասի հետևանքով բնակչության մի մասը տեղյակ չէ բնապահպանական խնդիրներից, շրջակա միջավայրի պահպանումից:
Հողերի 53 տոկոսը անապատացել են, աղակալված շատ հողեր կան, բնակչության անտեղյակության պատճառով այս խնդիրը գերակա չի ճանաչվել: Պատճառը իրազեկման պակասն է, առաջարկեցին թեմայի վերաբերյալ հեռուստահաղորդումներ կազմակերպել:
Արմավիրի մարզի համար բուռն քննարկումներ են ծավալվել հանքերի շահագործման վերաբերյալ: Ավազահանքերը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, հողերին , որոնք գործածությունից դուրս են մղվում, արդյունքում տուժում է գյուղատնտեսությունը և գյուղացին երկարաժամկետ զրկվում է եկամտից:
Պարենային անվտանգության քննարկման ժամանակ առաջնությունը նույնպես տրվեց 4-րդ կետին, որը սահմանում է հավասար մրցակցություն պետության միջամտությամբ: Այս տարբերակում պետության սուբսիդավորմամբ զարգանում է գյուղատնտեսությունը և ստեղծվում հավասար պայմաններ , իսկ տեղական արտադրողը մրցունակ է դառնում ներմուծողի նկատմամբ: 2013 թ մարտի վերջին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացնելու է Հայաստանի դիրքորոշման մասին վերջնական զեկույցը և տեսլականը ապագա գլոբալ զարգացման օրակարգի վերաբերյալ:




