
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կողմերի ձեռքում է: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ կողմերից դրական ազդակներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ, որոնք կողմերի մոտ են:
«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հստակ պլաններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, քանի որ խնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ անում է ամեն բան կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասաց Լավրովը:




