Հասարակություն

Երիտասարդները դասադուլի կոչ արեցին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր կեսօրին մեկնարկել է բողոքի ակցիա: Մի խումբ երիտասարդներ պաստառներով հավաքվել են եւ ուսանողությանը դասադուլի կոչ արել` ձեռքերին բարեւ, ոտքի բոլորը, բարեւ դասադուլ, բարեւ արդարություն, ոչե ասացեք կոռուպցիային, մեր ձայները չեն վաճառվում պաստառներով: Երիտասարդները պահանջում են անցկացնել նոր ընտրություններ :

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունն առավոտյան հայտարարություն էր տարածել եւ նշել, որ առավոտյան ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են:

 

Back to top button