

Առանց թույլտվության, սահմանված վայրի և ժամի պահանջների խախտումներով հրավառություն իրականացնողները կտունգանվեն 1 մլն դրամի չափով: Համապատասխան որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարկում:
Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:
Հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
Նախագծի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար կսահմանվեն լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:




