
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,
հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին
առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:




