

Հայաստանում փոխվել է արդարադատության ոլորտի համար կարևոր ցուցանիշներից մեկի՝ արդարացման դատավճիռների վիճակագրությունը:
Դրանց թիվն էականորեն ավելացել է: 2009-ին, օրինակ, արդարացվել է ամբաստանյալների հազիվ 1, իսկ 2016-ին՝ համարյա 5 տոկոսը:
Ինչի մասին է խոսում այս ցուցանիշը՝ դատավորնե՞րն են ավելի անաչառ ու համարձակ դարձել, փաստաբաննե՞րն են սկսել ավելի լավ աշխատել, թե՞ ավելացել են թերությունները նախաքննության ընթացքում: Հարցերի հետքերով գնացել է «Ռադիոլուր»-ը:
Կա տեսակետ, որ արդարացման դատավճիռներն արդարադատության ոլորտում թթվածնի պես մի բան են, առանց որոնց իրական արդարադատություն գոյություն ունենալ չի կարող: Կա հակառակ մոտեցումն էլ. որքան վտանգավոր է անմեղ անձանց դատապարտումը, նույնքան վտանգավոր է մեղավորների արդարացումը: Հայաստանում փոխվել է արդարացման դատավճիռների վիճակագրությունը՝ զրոներին սկսել են փոխարինել եռանիշ թվերը:
«Ժամանակին արդարացման դատավճիռը խայտառակություն էր: Դրանից հետո եկավ մի փուլ, երբ այդ կարծրատիպը կոտրվեց, բայց՝ չափից ավելին. արդարացման դատավճիռը դարձավ սովորական մի բան»: Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն ասում է ՝ փոխվել է ոչ միայն վիճակագրությունը, այլ նաև վերաբերմունքը արդարացումների նկատմամբ: Մեղադրանքի կողմն, օրինակ, արդարացման վճիռներին սկսել է ավելի հավասրակշռված վերաբերվել:
«Մենք արդարացման դատավճիռներին շատ հավասրակշռված ենք վերաբերվում: Մեզ համար գերխնդիրը ոչ թե մեղադարական, այլ արդարացի դատավճիռն է»:
Դատախազի դիտարկումը , թե եղել են ժամանակներ, երբ արդարացման դատավճիռը խայտառակություն էր մեղադրանքի կողմի համար, լրացնում է պաշտպանության կողմը:
«Ցավալի է, բայց դա մոտեցում է եղել: Եվ այդ ամոթը եղել է ոչ միայն դատախազության ներկայացուցչի , այլ նաև դատավորի համար: Ինչ է նշանակում արդարացման դատավճիռ. եթե դատարան, ապա մեղադրական դատավճիռ: Կամաց- կամաց փորձում ենք փոխել այդ մոտեցումը»:
Հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանը 2017-ի ընթացքում 4 գործով արդարացման վճիռների է հասել: Դրանցից մեկով, ի դեպ, մեղադրանքն առաջադրվել է 24 դրվագով, 23-ով նրա պաշտպանյալն արադարցվել է: Հանրային պաշտպանն իր այս տարվա աշխատանքում նաև արդարացման հիմքով երեք կարճում ունի, մի գործով էլ մեղադրանքի վերաորակում ու այդ գործը հատկապես հետաքրքիր է համարում:
«Որ ավելի հեշտ պատկերացնեք, այսպես ասեմ, առաջին հոդվածով իմ պաշտպանյալը մեղադրվում էր հոդվածով, որը 6-10 տարի ազատազրկում է նախատեսում , երկրորոդը՝ 0-3 տարի: 175-րդն այն հոդվածներից է, որի անվանումն ու ծանրության աստիճանը շատերին թույլ չի տալիս ազատ աշխատել:Բայց այդ գործով քննիչը բացառիկ պրոֆեսիոնալիզմ դրսևորեց ու նախաքննության ընթացքում գործը վերաորակվեց»:
Բացառիկ դեպքերից է, երբ փաստաբանն ու քննիչը նախաքննության փուլում նույն կարծիքն են ունեցել: Սովորաբար դրանք տարբեր են, հաճախ՝ տրամագծորեն:
«Հենց այստեղ է հետաքրիքրը: Գործը գնում է դատարան ու կարող է վարույթ ընդունվել այն դատավորի մոտ, որն այդպես էլ գործը կթողնի: Մեկ այլ դատավոր էլ կարող է հանգել ճիշտ եզրահանգման : Հենց այստեղ է հետաքրքությունը իրավաբանության: Ցավոք, անձերով է պայմանավորված, թե ինչ ուղղություն կստանա գործը դատարանում»:
Զրուցակից փաստաբաններս ասում են, որ դատավճռի մասին արդեն պատկերացում կազմում են հենց այն փուլում, երբ տեղեկանում են, թե ում վարույթում է գործը: Կան դեպքեր, երբ ակնկալիքներն ավելորդ են: « Հայաստանում կան դատավորներ, որոնք տասնյակ տարիներ աշխատելով դատավոր՝ դեռ կյանքում որևէ մեկին չեն արդարացրել»:
Փաստաբան Հայկ Ալումյանը երկու տարբերակ է տեսնում:
«Կամ տվյալ դատավորը երբեք չի քննել այնպիսի գործ, որով նախաքննությունը թերի իրականցված լիներ կամ մեղադրյալի մեղավորությունը կասկած առաջացներ, այսինքն՝ քննել է այնպիսի գործեր, որտեղ նախաքննությունը փայլուն է իրականցվել: Մյուս տարբերակը ՝ այդ դատավորի համար նշանակություն չունի, թե որքանով է լիրաժեք իրականացվել նախաքննությունը: Նա բոլոր դեպքերում տարիներ շարունակ միշտ դատապարտում է»:
Այդուհանդերձ, վիճակագրությունը փաստում է, որ 2016-ին արդարացման 160 դատական ակտ է կայացվել: Դրանցով 187 ամբաստանյալ ձեռք է բերել լրիվ կամ մասնակի արդարացվածի կարգավիճակ: Սա 2015-ի ցուցանիշից ավելի է 20 տոկոսով: Արդյոք սա չի նշանակում, որ այդքան անգամ չհիմնավորված մեղադրանք է ներկայացվել:
«Մրցակցակցային քրեական դատավարությունը մի առանձնահատկություն ունի: Միշտ դժվար է դատել հետրյալ կերպ՝ եթե անձը արդարացվել է, ուրեմն նա հանցանք չէր կատարել: Որովհետև արդարացման դատավճռի հիմքում կարող են դրվել հանգամանքեր, որոնք այդպես ուղիղ չեն փաստում, որ անձը տվյալ հանցանքը չի կատարել: Օրինակ, կարող է լինել դատողություն, որ ապացույցները բավարար չեն եղել, կարող են լինել նաև դեպքեր, որ դատավճիռը եղել է թույլ տրված խախտման հետևանք: Օրինակ, հիմնական ապացույցը ձեռք բերելիս թույլ է տրվել օրենքի կոպիստ խախտում, դրա հետևանքով չի դրվել դատավճռի հիմքում, արդյունքում անձն արդարացվել է»:
Գևորգ Բաղդասարյանն ասում է՝ դատախազությունում վերլուծում են արդարացման բոլոր դատավճիռները, դրանք դասակարգում են մի քանի խմբերի: Այն հատվածին, որոնց հիմքում տարբեր իրակաիրառողների գնահատողական տարբեր մոտեցումներն են, հանգիստ են վերաբերվում: Իսկ այն մասին, որը քրեադատավարական նորմերի խախտումներով է պայմանավորված, շատ ավելի լրջորեն: Թե դրանք արդարացումների որ մասն են կազմում, դժվարանում է պատասխանել:
« 1/3-ից պակասը, բայց անգամ նման 1 կոպիտ խախտումը խնդիր է: Եթե հանցակազմը դատախազը մեկնաբանել է մի կերպ, դատարանը մեկ այլ կերպ, սա դեռ իրավուքնի խախտման մասին խոսելու հիմք չի տալիս: Բայց եթե ունենք օրենքի պահանջների խախտում, որը հետևանքներ է ունեցել, արդեն հստակ է, որ քաղաքացին տուժել է»:
Դատախազությունն այպսիսի վիճակագրությունն էլ ունի՝ արադարցումների մեծ մասը բողոքարկել է, բողոքների մեծ մասը, սակայն, մերժվել է:
« Սրա մեջ ևս տեսնում ենք մեր դատավարական դիրքորոշման ներկայացումը և ուզում ենք վստահեցնել, որ այստեղ գերատեսչական պնդում չկա: Պարզ ասեմ՝ եթե դատավճռի հետ դատախազությունը համաձայնում է, վստահ է, որ բողոքարկման հիմքեր չկան,ուղարկում է բոլոր դատախազներին, որպեսզի ամեն մեկը բացառի իր մասնակցությունը նման խախտման: Կոլեգիայի որոշմամբ սահմանվել է, որ յուրաքանչյուր արդարացման դատավճռով պետք է քննարկման առարկա դառնա թույլ տրված խախտման համար համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը բարձրացնելու խնդիրը»:
Կոլեգիայի այն որոշումը, որի մասին խոսում է դատախազության ներկայացուցիչը մոտ 100 էջ ծավալ ունի, 22 հանձնարարական է պարունակում: Ի դեպ այդ աշխատանքի արդյուքնում դատախազության ներկայացուցիչն արդեն վիաճակագրության փոփոխություն է ակնկալում: 2017-ի արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց նրա տպավորությամբ՝ արդարացման դատավճիռները 2017-ին չեն շարունակի ավելանալու միտումները:




