
Դեկտեմբերի 19-ից 22-ը Հայաստան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկման նպատակով է:




