

ԱԺ-ում այսօր կազմակերպվել է յուրատեսակ կոնսիլիում՝ հանրապետության առաջատար բժիշկների մասնակցությամբ՝ քննարկելու եւ պարզելու, թե որքանով է անվտանգ կամ վտանգավոր աղմկահարույց Գարդասիլ պատվաստանյութը, որը կոչված է պայքարելու մարդու պապիլոմա վիրուսի դեմ:
Պատվաստումը, ի դեպ արդեն ներառվել է պատվաստումների ազգային օրացույցի մեջ՝ 13 տարեկան դեռահաս աղջիկների շրջանում:
Ինչպես է Գարդասիլը հայտնվել Հայաստանում, ով է ապահովել խմբաքանակը եւ ինչ պայմաններով՝ Ռադիոլուրն արդեն անդրադարձել է այս հարցերին: Այսօր անդրադառնանք մասնագետներին խորհրդարան հրավիրելու եւ քննարկում կազմակերպելու նախաձեռնությանը, որի հեղինակները Ծառուկյան եւ Ելք խմբակցություններն էին:
Մտահոգող բոլոր հարցերը պատգամավորների մոտ սպառվեցին 2 ու կես ժամ տեւած քննարկումներից հետո:




