ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է ուզում քաղհասարակությունը՝ իշխանությունից, ի՞նչ է սպասում իշխանությունը՝ ՀԿ-ներից

Ի՞նչ դեր ունի քաղաքացիական հասարակությունը Հայաստանում, ինչպե՞ս է ազդում հանրային օրակարգի ձևավորման վրա, որքանո՞վ է այն հաջողում հաշվետու կառավարում ապահովելու հարցում:

Այս հարցերի շուրջ  հրավիրված քննարկմանն այսօր մասնակցել են բոլոր կողմերը՝ միջազգային կազմակերպություններ, պետական կառույցներ և քաղհասարակություն:

Այն կետում, որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարևոր է ցանկացած պետության համար, կողմերը տարաձայնություն չունեն, իսկ ահա այն հարցում, թե որն է արդյունավետ գործունեությունը և ինչ պայմաններով այն պետք է ընթանա, կարծիքները տարբեր են:

 

 

Հայաստանը բարեփոխումների իրականացման վճռորոշ փուլում է, և այս կետում անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության վճռորոշ էներգիան՝   ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը կարծում է, որ  հայաստանյան բարեփոխումների թիվ մեկ թշնամին մարդկանց ապատիան է,  ու այն հաղթահարելու հարցում   հատկապես կարևոր դերակատարում ունի  քաղաքացիական հասարակությունը:

«Եվրամիությունը որոշել է 20-25 տոկոսով ավելացնել Հայաստանի բարեփոխումներին ուղղված  ֆինանսկան աջակցությունը: Այդ աջակցության մի մասը կուղղվի քաղհասրակաության առաջխաղացմանը: Մենք ցանկանում ենք, որ նրա  դերակատարումն ավելի գործուն դառնա, սահամանափակվի ոչ թե պասիվ դիտորդությամբ, այլ՝  ակտիվ ներգրավվածությամբ»։

Քաղհասրակությունը վաղուց արդեն ոչ թե պասիվ դիտորդի, այլ ակտիվ մասնակցի դերում է, սա արդեն  վստահեցնում են  գործադիդրի ներկայացուցիչները:  Հայաստանի իշխանություններն ամենևին  չեն թերագնահատում  որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ներգրավվածության կարևորությունը: Այս հայտարարությունը քննարկման ժամանակ արեց  փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

«Սա պարզապես հայտարարություն չէ, այլ վերջին շրջանում ավանդույթ դարձած աշխատանքային պրակտիկա։ Այլընտրանքային  տեսակետներին ու քննադատական մոտեցումներին ծանոթանալը մեծապես օգնում է մեզ ՝ արտաքին հարաբերությունների տարբեր հարցերում  վերջանական որոշման կայացման կամ դրանց իրագործման փուլերում»։

Պետություն-քաղհասարակություն երկխոսությունը գործնական մակարդակում  նման է տարբեր լեզուներով խոսող 2 կողմերի հաղորդակցության:  Բաց հասարակության հիմնադրամների գործադիր տնօրեն  Լարիսա Միանսայանը կարծում է, որ համագործացություն քաղհասրակության և պետության միջև կա, բայց արդյունավետ երկխոսությունն առայժ չի կայանում:

«Որովհետև մինչև դա չլինի, կողմերից ոչ մեկը չի կարող ասել, որ երկխոսության հարթակում ենք: Եվ մեկ այլ գործոն էլ՝ հանրության մեջ անցկացվող սակավ հարցումներն էլ իրենց հերթին են ցուցյ տալիս երկուսից տարբերվող երրորդ մոտեցման գոյությունը»:

Մի քաղաքականացրեք հարցը՝ սա հաճախ հնչող դիտարկում է, որն ուղղվում է քաղհասրակությանը: Հարցին, թե  որտեղ է քաղաքացիականի ու քաղաքականի սահմանը, շատ հստակ պատասխան ունի   Հելսինկյան կոմիտեի նախագահը:   Ավետիք Իշխանյանը կարծում է, որ բնույթով  քաղաքական է արտաքուստ ոչ քաղաքական թվացող ցանկացած  հարց՝ սոցիալականից մինչև  տնտեսական:

Իշխանյանի հետ ամենեևին համաձայն չէ  արդարադատության փոխնախարարը:  Վիգեն Քոչարյանի կարծիքով՝ քաղաքացիական հասարակության արձագանքը հանրային օրակարգին  պետք է լինի մասնագիտական:

«Եթե քաղհասարակությունը տեղաշարժ է անում դեպի քաղաքականություն, դեպի քաղաքական բանավեճ, ապա պետք է սպասի, որ կլինի դրան համարժեք, նույն բնույթի հակազդեցություն»:

Այս դրույթի հետ կապվում էր նաև քննարկման մյուս կարևոր թեզը: Հատկապես վերջին շրջանում, մասնավորապես Ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ բանավեճը տեղափոխվեց նաև աշխարհաքաղաքական հարթություն: Քաղաքացիական հասարակության մի թևը սկսեց մեղադրել մյուսին՝ հակապետական, երկրի անվտանգության հիմքերը խարխլող գործունեություն ծավալելու մեջ, այդ պայքարի մեջ  ներգրավվեցին  նաև  լրատվամիջոցները:  Քաղահասրակության՝ քննադատության թիրախ դարձած  ներկայացուցիչները հակաքարոզի ծավալման մեջ տեսնում են նաև պետության մասնակցությունը, կառավարության ներկայացուցիչը տեսակետը չի կիսում:

«Ձեզ դուր չեն գալիս այս ԶԼՄ-ները, այս ՀԿ-ները, դուք էլ նրչանց դուր չեք գալիս: Ինչ խնդիր կա: Խողովրդավարական հասրակությունը գաղափարների պայքար է, ավելի համոզիչ եղեք, ավելի ակտիվ պայքարեք: Ով է խանգարում»:

Ըստ կառավարության ներկայացուցչի՝   սխալ է  քաղհասրակության այն ակնկալիքը, թե կառավարությունը  պետք է միջամտի: Քաղհասրակության ներկայացուցիչներն ուղղում են՝ իրենց ակնկալիքնև ամնեևին միջամտությունը չէ: Այս կետում ևս քաղհասարարկություն- պետություն երկխոսությունը մնաց չկայացած:

Կարդացեք նաև

Back to top button