Հասարակություն

Քաղաք, որտեղ կատարվում են երազանքները. Տրակայ

Զբոսանք անտառով

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից գնում ես 28 կմ դեպի արևմուտք ու հայտնվում ոչ թե մայրաքաղաքից դուրս, այլ՝ միջնադարում:  Վիլնյուսից Տրակայ հասնելու համար ավելի նախընտրելի է ճանապարհ ընկնել գնացքով`երկաթգծերը  գնացքն անտառներով են հասցնում Տրակայ:

Անտառների մեջ ապրող տները ոչինչ չեն հուշում առջևում ճանապարհորդին սպասող քաղաքի մասին:

Առաջին ակնթարթը

Բալթյան թերակղզու ամենահարավային երկրի զբոսաշրջային քաղաքներից մեկն է Տրակայը՝ մոխրագույն, կանաչ ու կարմիր: Այս քաղաքում անգամ լճերն են մոխարագույն, ծառերն ու թփերն անգամ խոր աշնանը կանաչ ու միայն շենքերը տարվա բոլոր եղանակներին ապրում են կարմիրի հազար ու մի երանգների մեջ:

Թվացյալ բառը շատ համընկնում է քաղաքի ընդհանուր բնութագրին՝ Տրակայը թվացյալ անհյուրընկալ է, դատարկ ու մռայլ՝ թաղված գորշ մոխրագույնի մեջ:

Բայց դա միայն թվում է միամիտ զբոսաշրջիկին:

Երբ արդեն Տրակայում ես…

Լճերի երկրում. Տրակայն ամենադիմագիծ ունեցող քաղաքներից է:

Անգամ ամենաանտեղյակ մեկը, ով անգամ պատահմամբ հայտնվել է Տրակայում, հստակ գիտի, որ պիտի տեսնի Տրակայի ամենահայտնի ամրոցը (կասկածում եմ, որ այստեղ պատահմամբ հայտնվողներ լինում են): Լիտվացիներն ասում են՝ եթե եկել ես Լիտվա ու չես տեսել Տրակայի ամրոցը, կարող ես համարել, որ Լիտվայում չես եղել:

Ամրոց, որը հաստատուն է…

Միջնադարում բնակավայրը եղել է լիտվական պետության մայրաքաղաքը: Հետագայում այն տեղափոխվել է Վիլնյուս, սակայն Տրակայը երկար ժամանակ շարունակում էր մնալ լիտվական իշխանների նստավայրը:

Գալվե, Լուկա ու Տոտորիշկես լճերի միջև վեր են խոյանում Տրակայի դղյակի գոթական աշտարակները: Այժմ այն Կենտրոնական Եվրոպայի միակ դղյակն է կղզու վրա, որտեղ կա պատմության թանգարան եւ արվեստի գործերի ցուցահանդես: Ամրոցում կա մի յուրօրինակ ցուցադրություն՝ «կտտանքների թանգարանը»:

Ցտեսություն…

Տրակային հրաժեշտ տալիս մի շատ հետաքրքիր զգացողություն ես ունենում. քեզ թվում է՝ անպայման վերադառնալու ես: Քաղաքից հեռանալիս քիչ-քիչ աչքերիցդ հեռանում են նրա գույները, փոխարենը՝ տեղավորում ես դրանք հիշողությանդ մեջ:

Կարդացեք նաև

Back to top button