ԿարևորՀասարակություն

Հայաստանում «խոզի գրիպ» է արձանագրվել. ԱՀԿ- ն H1N1- ն այլեւս սովորական գրիպ է համարում

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` «խոզի գրիպի» դեպքեր, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: 2009 թ-ից H1N1 վիրոսի P  տեսակը ՝ այսինքն «խոզի գրիպը» Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրանցել է որպես  գրիպի սովորական տեսակ, ասաց  մասնագետն ու խորհուրդ տվեց խուճապի չմատնվել, այլ գրիպի ախտանշաններ ունենալու դեպքում դիմել բժշկի:
Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ:
Գրիպի միջին ինտենսիվություն նկատվել է նաեւ Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում:
Ըստ Լիանա Թորասյանի՝  մեր երկիրը ստերիլ չէ, եւ բնականաբար մեզ մոտ եւս տարածում ունի գրիպի այդ տեսակը, սակայն սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հիվանդացության աճ չի արձանագրվել եւ մեր հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Back to top button