Քաղաքական

ՀՀ-ն եւ ԵՄ- ն տրանսպորտային ցանցերի զարգացմանը միտված համաձայնագիր են ստորագրել

Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, փաստաթուղթը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, համատեղ ենթակառուցվածքային առաջնահերթությունների նախանշմանը և տրանսպորտային ցանցերի զարգացմանը։

Կարդացեք նաև

Back to top button