
Աղավնի Հարությունյան
«Ռադիոլուրի» համար
Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Այս գագաթաժողովում քննարկվելու է ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ապագա համագործակցության հարցերը։
Գագաթաժողովի շրջանակներում նաեւ նախատեսված է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումը։ Առայժմ հայտնի չէ, թե այն երբ կստորագրվի, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա Բրյուսելի ժամանակով 17։00- ին (Երեւանի ժամանակով 20։00- ին)։
Հատված «Ռադիոլուրի» թողարկումից




