Հասարակություն

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է․ Հայկական հեռուստատեսությունը 61 տարեկան է

Հեռուստատեսության աշխատակիցներն այսօր նշում են իրենց մասնագիտական տոնը:

Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը հեռարձակվել է 1956 թվականի նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը:

Հայկական եթերի  առաջին  հաղորդավարը  եղել է Նառա Շլեպչյանը: Այդ օրը ցուցադրվել է գեղարվեստական կինոնկար ու Մոսկվայում տեղի ունեցած հայկական գրականության եւ արվեստի տասնօրյակի եզրափակիչ համերգին նվիրված ֆիլմ:

1996 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նման որոշում է կայացրել` պետություններին առաջարկելով այդ օրը հեռարձակել միայն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական, սոցիալական ու մշակութային թեմաներին նվիրված հեռուստահաղորդումներ:

Կարդացեք նաև

Back to top button